483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի օմբուդսմենը չի հասկանում Երևանի մարտյան անկարգությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի շուրջ տիրող իրարանցումը
12:51
25 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չի հասկանում մարտյան անկարգությունների մասին ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի Հայաստանի հարցով զեկուցողներ Ժորժ Կոլոմբիեյի և Ջոն Պրեսկոտի զեկույցի շուրջ հայկական հասարակությունում տիրող իրարանցումը:

Մի քանի օր շարունակ հայկական մամուլում շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ Կոլոմբիեն և Պրեսկոտը չեն ներկայացել դեկտեմբերի 17-ի ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի նիստին, որը նվիրված էր մարտյան իրադարձությունների վերաբերյալ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկմանը, ինչի հետևանքով այդ քննարկումը տեղի չի ունեցել:

«Ես չեմ հասկանում Պրեսկոտի և Կոլոմբիեի զեկույցի շուրջ տիրող իրարանցումը: Զեկույցը 90 տոկոսով համընկնում է երկրի ներսում տրված գնահատականների հետ: Ըստ էության, այն դրականն ու բացասականը, որ նրանք ունեն, արդեն հնչեցվել է երկրում», - ուրբաթ հայտարարեց նա լրագրողներին:

Նրա խոսքերով՝ ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի համանախագահների զեկույցը որևէ նոր բան չի պարունակում:

Հարությունյանը նշեց, որ զեկույցում դրական են գնահատվել իրադարձությունների պատճառահետևանքային կապը, անցկացված փորձաքննությունները, սակայն բացասական է գնահատվել զեկույցի նկարագրական մասը, որտեղ չեն բացահայտվել տասը մարդկանց սպանությունները, և մեղքի հիմնական մասը բարդվել է ընդդիմության վրա:

Վերջում մարդու իրավունքների պաշտպանը կոչ արեց չպարզունակացնել 2008 թ.-ի մարտյան իրադարձությունները, այլ փորձել դասեր քաղել դրանցից: «Մարտի 1-ը էջ չէ, որը պետք է շրջել կամ բաց թողնել, նրանից անհրաժեշտ է դասեր քաղել», - ընդգծեց նա:

ՀՀ ԱԺ հանձնաժողովի զեկույցում առանձին գլուխներ նվիրված են Հայաստանի նախընտրական իրավիճակին և քարոզարշավին, ընտրությունների օրվան և հետընտրական գործընթացներին, ինչպես նաև մարտի 1-2-ի իրադարձություններին:

Զեկույցում նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները տարածք են զբաղեցրել երեք հատվածներում՝ ցուցարարներին ճանապարհ թողնելով դեպքի վայրը լքելու համար, ովքեր սակայն դիմադրություն են ցույց տվել և ագրեսիվ վարք դրսևորել: Միաժամանակ ոստիկանության աշխատակիցները չնայած ցուցարարների ագրեսիվ վարքին՝ պետք է բացառեին բախման հնարավորությունները, ապահովեին ակցիաների մասնակիցների հետ համագործակցությունը:

Հանձնաժողովն իր զեկույցում նշում է նաև օպերատիվ միջոցառումների անցկացման անբավարար կազմակերպչական և պրոֆեսիոնալ մակարդակը, փաստում է ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ուժի անհիմն կիրառման դեպքերի առկայությունը:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:05
23 Նոյեմբերի 2017
ՀՀ իշխանական կառուցվածքում արմատական փոփոխություններ են սպասվում
Իշխանական կուլիսներում կարծես թե ներքին որոշում է կայացվել:
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։