481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական եկեղեցին սիրո մասին լավագույն պատմության մրցույթ է հայտարարում
19:51
24 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 24  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արարատյան Հայրապետական թեմը երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնին հայտարարում է սիրո իրական պատմությունների մրցույթ:

«2010 թ.-ին Սբ. Սարգսի տոնը կնշվի հունվարի 30-ին: հետևելով բարի ավանդույթներին՝ Արարատյան հայրապետական թեմը նախատեսում է մի շարք միջոցառումներ»,- ասվում է թեմի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Մրցույթն անցկացվում է երեք անվանակարգերում.  Ս. Սարգիս` մեր սիրո բարեխոս, 
Ս. Սարգիս` մեր ամուր ընտանիքի բարեխոս, Ս. Սարգիս` «Ամուր ընտանիք, ամուր Հայրենիք»:  

Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են երեք դրամական մրցանակներ:
Պատմության տեքստը առավելագույնը 2 տպագիր էջի սահմաններում պետք է լինի` 12 տառաչափով: Դրանք մինչև հունվարի 15-ը պետք է ուղարկել ser@araratian-tem.am հասցեով:

Պատմությունները տպագիր տեսքով ընդունվում են նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում` Մամլո դիվանի գրասենյակում՝ 
Ռ. Իսրայելյան 21 հասցեով:

Լավագույն պատմությունները կտպագրվեն Արարատյան Հայրապետական թեմի «Շողակն Արարատյան» պաշտոնաթերթում:

Դրամական մրցանակից բացի հաղթողներին կտրվի նաև տոնը խորհրդանշող հուշանվեր: Մրցույթի արդյունքները կամփոփվեն տոնական համերգի ընթացքում:

Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի Նկարիչների միությունը հրավիրում են նաև երիտասարդ ստեղծագործողներին (մասնագիտական կրթություն ունեցող մինչև 35 տարեկան անձանց)` մասնակցելու երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթին:

Մրցույթի թեմաներն են՝ Սեր Աստծո հանդեպ, Սեր հայրենիքի հանդեպ, Սեր ծնողների հանդեպ, Փոխադարձ սեր:

Գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի կամ դեկորատիվ արվեստի յուրաքանչյուր ճյուղում ներկայացված լավագույն  աշխատանքները կարժանան դրամական մրցանակների:

Աշխատանքներն ընդունվում են Նկարիչների միության տանը: Աշխատանքների հետ ներկայացնել տեսասկավառակ, որտեղ պետք է լինեն ստեղծագործողի 2 տարբեր որակյալ լուսանկարներ (ազատ ոճում), ներկայացվող աշխատանքների լուսանկարներ, ինքնակենսագրություն և կոնտակտային տվյալներ: Լավագույն աշխատանքները կտպագրվեն տոնական կատալոգում:

Սիրո և երիտասարդության հովանավոր Սբ. Սարգսի տոնը վերջին տարիներին բավականին լայն ճանաչում է ստացել: Արարատյան հայրապետական թեմն ամեն տարի Սրբի հիշատակության տոնի շրջանակներում տարբեր տոնական հանդեսներ, մրցույթներ, վիկտորինաներ, համերգներ է կազմակերպում:

Սբ. Արգսի տոնը շարժական է, քանի որ այն տոնելու օրը կախված է Սբ. Զատկի տոնից:

Հունվարի 30-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Կբաժանվեն տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ:--0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։