478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+37
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն պատրաստ է Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության հնարավոր վերսկսմանը. գլխավոր տնօրեն
19:13
24 Դեկտեմբերի 2009

Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումն իրականացնող Հարավկովկասյան երկաթուղին պատրաստ է Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության հնարավոր վերսկսմանը, ասաց ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը։

«Մենք պատրաստ ենք նրան, որ այսօր այդ հարցը մեր լիազորության ներքո չէ՝ այն պետք է լուծել քաղաքական մակարդակով։ Պետք է նաև որոշել, թե ինչ քայլեր են անհրաժեշտ թուրքական երկաթուղու հետ փոխգործակցության համար, չէ՞ որ նույնիսկ սահմանի բացումից հետո անհրաժեշտ է լուրջ մեթոդաբանական բազա, սակագների հաշվարկման աշխատանք, շահագործման կանոնների պատրաստում»,- հինգշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց Շայդուլլինը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Նրա խոսքերով՝ ներկայումս կառուցողական փոփոխություններ են իրականացվում Կարս-Գյումրի երկաթուղային ճյուղում գտնվող Ախուրյան-2 կայարանում, որը միացնում է Հայաստանն ու Թուրքիան։

ՀԿԵ ղեկավարն ասաց, որ ընկերությունը լուրջ է մոտենում Ախուրյան-2 կայարանի վերակառուցմանը, կատարվում է նրա էլեկտրիֆիկացումը, անցկացվում է օպտիկամանրաթելային մալուխ, փոխվում են տեխնոլոգիաներն, իսկ կայարանը կաշխատի միջազգային լոգիստիկ կենտրոնի կազմում։

Ինչպես հայտնեց Շայդուլլինը, թեև կայարանի հզորությունն այդքան էլ մեծ չէ, սակայն Ախուրյան-2-ը կարևոր է դեպի Եվրոպա տանող տրանսպորտային միջանցքի գործարկման տեսանկյունից։  

Նա հիշեցրեց, որ տարեկան աշխարհում կոնտեյներային բեռնափոխադրումներն աճում են 10-15 տոկոսով, իսկ 2013 թվականին Թուրքիայում Բոսֆորի տակ երկաթուղու բացման հետ Հայաստանի համար կբացվի ամենակարճ ճանապարհը դեպի Եվրոպա՝ ելքով դեպի երկու ծովեր՝ Միջերկրական և Սև։ 

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը։

ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել է ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:

ՀԿԵՈՒ աշխատակազմը 4,3 հազար մարդ է: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։