483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական հասարակությունը հոգեբանորեն պատրաստ չէ հայ-թուրքական սահմանի բացմանը. ՀՅԴ
15:49
24 Դեկտեմբերի 2009

Հայկական հասարակությունը հոգեբանորեն պատրաստ չէ հայ-թուրքական սահմանի բացմանը, կարծում է ՀՅԴ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:

«Քանի դեռ մենք սահմանը չենք բացել մեր մտքում, իրական հայ-թուրքական սահմանը երբեք չի բացվի»,- Պետրոսյանն ասաց հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ հայկական հասարակության մի մասը հանդես է գալիս հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման օգտին, մյուս մասը՝ դեմ, և ոչ ոք ի վիճիակի չէ հիմնավորելու իր դիրքորոշումը:

Պատգամավորը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունները սոսկ իշխանությունների որոշումներ, դրանք խորհրդարանի և սահմանադրական դատարանի հաստատման հետ կապված գործողություններ չեն, սա այն խնդիրներից մեկն է, որը հսկայական նախապատմություն ունի:

Բացի այդ, ըստ նրա, հայ-թուրքական սահմանի բացումը առաջին հերթին հոգեբանական խնդիր է, և քանի դեռ այն չի հաղթահարվել, սահմանի բացման հետ կապված տեխնիկական հարցերը լուծել հնարավոր չի լինի:

Պետրոսյանը ափսոսանք է հայտնել, որ փորձը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդն ի վիճակի չէ, հրեաների նման համախմբվել ընդհանուր խնդրի շուրջ:

«Քաղաքական ուժերը չեն կարող համատեղ քննարկում անցկացնել առկա խնդիրների լուծման համար»,- նշեց նա:

Պետրոսյանն ասաց, որ հայ հասարակությունում կան շողոքորթներ, որոնք հայ-թուրքական խնդրի միջոցով ձգտում են հասնել իրենց քաղաքական նպատակներին, սակայն կան և նրանք, ովքեր իսկապես արտահայտվում են սահմանի բացմանը դեմ կամ կողմ:  

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ուժ առաջ է տանում նպատակներին հասնելու իր ուղին: «Սակայն ավելի լավ է, որ այդ նպատակի ուղղությամբ քաղաքական ուժերը շարժվեին համախմբված ձևով, մի ուղղությամբ հոսող գետի նման»,- նշեց պատգամավորը: 

Միևնույն ժամանակ Պետրոսյանը վստահ է, որ հայ-թուրքական սահմանը, միևնույն է, մի օր բացվելու է: «Պարզապես ինձ թվում է, որ այսօր երկու կողմն էլ պատրաստ չեն դրան, և ուզում են հնարավորինս ձգել արձանագրությունների վավերացման գործընթացը»,- ասաց Պետրոսյանը:

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։