486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը Թուրքիայում կարող է ակտիվանալ 2010 թվականի գարնանը. քաղաքագետ
17:37
23 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 23  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը Թուրքիայում կարող է ակտիվանալ 2010 թվականի մարտի վերջին կամ ապրիլին, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

«Ապրիլը ցույց կտա, թե այս գործընթացն իմիտացիա է Թուրքիայի կողմից, թե՞ գործնական փուլի անցնելու իրական պատրաստակամություն»,- չորեքշաբթի ասաց նա լրագրողներին Մամուլի ազգային ակումբում։

Այս կապակցությամբ Մարկարովը նշեց նաև, որ որպես զարգացման հնարավոր սցենարներ կարող է լինել այն, որ թուրքական կողմը կարող է փորձել երկարաձգել այդ գործընթացը երկարաժամկետ հեռանկարում։

Միաժամանակ քաղաքագետն ասաց, որ Հայաստանում առկա են միտումներ, որոնց դեպքում Թուրքիայի կողմից գործընթացի երկարաձգման դեպքում հնարավոր կլինի օգտվել միջազգային իրավունքի կողմից բոլոր ռեսուրսներից։

«Հայաստանը կարող է կամ ետ կանչել իր ստորագրությունը, կամ, համապատասխան հայտարարություն անելով, հայտարարել այն մասին, որ Թուրքիան տորպեդեց գործընթացը, և այն չստացավ այն շարունակությունը, որն ակնկալում էին Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանային պետություններում և տարածաշրջանից դուրս գտնվող երկրներում»,- ընդգծեց նա։

Խոսելով Հայաստանի Սահմանադրական դատարանում հայ-թուրքական արձանագրությունների քննարկման մասին, որը նշանակված է 2010 թվականի հունվարի 12-ին, Մարկարովը կարծիք հայտեց, որ ներկայում ՍԴ-ն հակասահմանադրական տարրեր չի բացահայտել փաստաթղթերում։

 

Միաժամանակ քաղաքագետը կողմ արտահայտվեց նրան, որպեսզի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովում արձանագրությունների քննարկումները, որոնք կանցկացվեն ՍԴ-ում փաստաթղթերի դիտարկումից հետո, պետք է տարվեն բաց ձևաչափով։

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։