482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ազգագրության ու ավանդույթների մասին ֆիլմ կնկարահանվի 2010թ.-ին
17:11
23 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 23  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2010թ.-ին ծրագրվում է ֆիլմ նկարահանել Ղարաբաղի ազգագրության ու ավանդույթների մասին, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Շարժում հանուն արդարության» կազմակերպության ղեկավար, գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանը:  Նրա խոսքերով ԼՂՀ անկախության ճանաչման համար միայն բարձրաստիճան պաշտոնյաների ելույթները բավարար չեն: «Անհրաժեշտ է ավելի լայն մոտեցումներ ապահովել, որոնք թույլ կտան Ղարաբաղն ուրիշ կողմից ներկայացնել, մասնավորապես, դրա բնական հարստությունները, մշակույթը, ազգագրությունը, ազգային ավանդույթներն ու ծիսակատարությունները»,- ասաց Կարապետյանը  

«Դիվանագետներին, քաղաքական ու պետական գործիչներին թվում է, որ իրենց ելույթները տարբեր միջազգային ատյաններում բավարար են Ղարաբաղի մասին պատկերացում ձևավորելու համար: Այն դեպքում, երբ Ղարաբաղի հետ ծանոթությունը պետք է բազմակողմանի լինի, աշխարհին անհրաժեշտ է ներկայացնել Ղարաբաղի մշակույթը, պատմական փաստերով հագեցած ազգագրությունը»,- ասաց նա: 

Կարապետյանը նշեց, որ այդ նպատակով նա «Զիզի քար» կամ «Գանձերի երկիր» կինոնկարի սցենարն է գրել, որն իրենից խաղային և փաստագրական ժանրերի յուրօրինակ սինթեզ է ներկայացնում: 

Նրա խոսքերով, ֆիլմը երկու սերիայից բաղկացած կլինի և կպատմի իռլանդացի աշխարհագրագետ և ճանապարհորդ, հայագետ, հասարակական-քաղաքական գործիչ Հենրի Լինչի ծոռի մասին, որն ապրում է Լոնդոնում և զբաղվում հնագիտությամբ: 

«Երիտասարդը մեկնում է հնագիտական ճանապարհորդության դեպի Ղարաբաղ առեղծվածային «ոսկե սարի» որոնումներում: Ժամանելով Ղարաբաղ գարնան ծաղկունքին, երբ երկրում տեղի են ունենում տարբեր ծիսակատարություններ, և ծանոթանալով ղարաբաղցի ժողովրդի մշակույթին ու ավանդույթներին, նա հասկանում է, որ Ղարաբաղի ազգագրության հետ ծանոթությունն իր հնագիտական ճանապարհորդության ամենակարևոր գանձն է ու արդյունքը»,- ասաց Կարապետյանը:  

Նա նշեց, որ ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն գարնանը, երբ մեկնարկում են հիմնական ծիսակատարությունները, սակայն առայժմ ֆինանսավորում չի գտնվել նկարահանումների մեկնարկի համար:

«Նկարահանումների համար շուրջ 100 հազար դոլար կպահանջվի, քանի որ նկարահանումների, ռեժիսորի, ինչպես նաև ստուդիայի վերաբերյալ մյուս բոլոր պայմանավորվածություններն արդեն կան»,- ասաց Կարապետյանը:

Մասնավորապես, ըստ նրա, իր վաղեմի ընկեր ռեժիսոր Էդվարդ Բադունցը, ով այսօր ապրում է ԱՄՆ-ում, պատրաստ է ոչ միայն անձամբ մասնակցել ֆիլմի նկարահանումներին, այլև ԱՄՆ-ում ստուդիա տրամադրել նկարահանված նյութի մշակման համար:

Ընդ որում նա նշեց, որ արդեն դիմել է որոշ հիմնադրամների ու ատյանների, սակայն առայժմ ոչ մի հնարավոր հովանավորից համաձայնություն չի ստացել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։