486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի համար հիմնական սարքավորումների ընտրությունը ծրագրվում է ավարտել 2010 թ.-ին
17:28
22 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 22  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի համար հիմնական սարքավորումների ընտրությունը ծրագրվում է ավարտել 2010 թ.-ին, ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:  

«Հաջորդ տարի ծրագրվում է նաև սարքավորումների տեղադրման պատվերների մասին պայմանագրերի կնքմանն անցնել»,- ասաց Մովսիսյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով տարվա արդյունքները:

2009 թ.-ի կարևորագույն նվաճումներից մեկը, ըստ Մովսիսյանի, Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության փուլի մեկնարկն է:

«Արդեն ընտրված է խորհրդատվական ընկերությունը, որը կիրականացնի բոլոր խորհրդատվական աշխատանքները, շուրջ 20 օր առաջ «Ռոսատոմի» հետ համատեղ ընկերություն է ստեղծվել, որը սարքավորումներ կմատակարարի ռեակտորային կղզու համար»,- ասաց նա:   

Նախագծերի կառավարիչ-ընկերության մրցույթում հաղթել է «Worley Parsons» ավստրալական ընկերությունը, որի գնային առաջարկն էր 459,7 մլն. դոլար:

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 4-ին հավանություն է տվել ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության հետ հայ-ռուսական համատեղ ընկերության ստեղծման մասին որոշմանը՝ նոր ատոմային էներգաբլոկի շինարարության համար, 60 մլն դրամ կանոնադրական կապիտալով (շուրջ 156 հազար դոլար):

Ներկայումս բանակցություններ են ընթանում նախագծում ռուսական մասնաբաժինը որոշելու համար:

Նախարարի խոսքերով՝ աշխատանքները շարունակվում են, մասնավորապես, տուրբինային կղզու հետազոտման և ավտոմատ կառավարման համար սարքավորումների, ինչպես նաև համապատասխան պայմանագրերի ստորագրման գծով:

«Աշխատանքներն արդեն սկսված են և իրականացվում են տարեսկզբին հաստատված գրաֆիկի համաձայն, և այսօրվա դրությամբ ծրագրված ժամկետների խախտման հետ կապված խնդիրներ չկան»,- ասաց նա:

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 5 մլրդ. դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպաատկով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։ Շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2011թ.-ին:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։