486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտին արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ. կրթության նախարար
16:33
22 Դեկտեմբերի 2009

Հայաստանին անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ բարձրագույն կրթության ոլորտում այլ երկրների բուհերի հետ բարեհաջող մրցակցելու համար, կարծում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Այժմ սուր մրցակցություն է գնում տարածաշրջանի ու ԱՊՀ բուհերի շրջանում ուսումնական ծառայություններ տրամադրելու համար, և Հայաստանը իր մրցունակությունն ապահովելու համար պետք է արմատական բարեփոխումներ իրականացնի բարձրագույն կրթության ոլորտում»,- հայտարարեց Աշոտյանը՝ ամփոփելով տարվա արդյունքները:

Նախարարի խոսքերով՝ 2010 թ.-ին նախատեսվում է բարեփոխումներ անցկացնել բուհերի արտոնագրման ու հավատարմագրման, բարձրագույն կրթության ֆինանսական մեխանիզմների, բուհերի կառավարման ոլորտներում: 

Աշոտյանը նշեց, որ անհրաժեշտ է խստացնել ոչ պետական բուհերի արտոնագրման ու հավատարմագրման կարգը, քանի որ նախորդ տարիներին պետությունը բավականին լիբերալ է եղել այդ հարցում: «Հայաստանը աշխարհում առաջատար է երկու ցուցանիշներով. կուսակցությունների և բուհերի քանակով»,- հեգնանքով նշեց նա:

Աշոտյանն ընդգծեց, որ արտոնագրման կարգը խստացնելու գլխավոր նպատակը ոչ պետական բուհերի մրցունակության և կրթության որակի բարձրացումն է, ինչը դրական կանդրադառնա պետական բուհերի վրա:

Նախարարը հիշեցրեց, որ 2009 թ.-ին դադարեցվել են ավելի քան 10 ոչ պետական բուհերի արտոնագրերը, և հաջորդ տարի այդ գործընթացը կշարունակվի:

Ինչ վերաբերում է բուհերի ֆինանսավորման մեխանիզմների ոլորտում բարեփոխումներին, ապա դրանք, նախարարի խոսքերով, կոչված են բուհերը 2011 թ.-ին նախապատրաստելուն, երբ դպրոցական բարեփոխման և 12-ամյա միջնակարգ կրթության անցնելու պատճառով դպրոցներում շրջանավարտներ չեն լինի:  

2010 թ.-ին Կրթության նախարարությունը կվերանայի նաև պետպատվերի ձևավորման քաղաքականությունը բարձրագույն կրթության ոլորտում, և շեշտը կդրվի այն ոլորտների մասնագետների պահպանման ու զարգացման վրա, որոնք ավելի շատ պետական սատարման կարիք ունեն, մասնավորապես՝ արվեստի, մշակութաբանության, գյուղատնտեսության ոլորտներում:

Բացի այդ Աշոտյանը նշեց, որ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներից բացի 2010 թ.-ին Կրթության նախարարությունը մտադիր է բարեփոխումներ անցկացնել հանրակրթության ական ոլորտում. մասնագետների վերապատրաստում և դպրոցների տնօրենների արտոնագրում անցկացնել, բարձրացնել պրոֆեսիոնալ ուսումնական հաստատությունների դերը, զբաղվել պետության կողմից նախակրթական հաստատությունների համաֆինանսավորման մեխանիզմների որոնմամբ:  

Նախարարը հայտնեց նաև, որ չի վախենում, որ այդ բարեփոխումները կարող են ազդել իր -ողովրդայնության վրա: «Ինչ-որ մեկը պետք է ոչ ժողովրդական  բարեփոխումներ անցկացնելու պատասխանատվություն վերցի իր վրա»,- ընդգծեց Աշոտյանը:

Նա հավելեց, որ երբեք չի տարվել պոպուլիզմով և չի փորձել խուսափել հիվանդագին խնդիրների լուծումից, և որ իր համար ավելի կարևոր է երկարաժամկետ վարկանիշը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: