484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ԱՊՀ երկրների թվում 6-րդն է 2009 թ.-ին ռուսական ԶԼՄ-ներում հիշատակման վարկանիշում
13:07
22 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԶԼՄ-ների ինտերնետ գրադարանի (Public.Ru) վերլուծական կենտրոնի կողմից պատրաստված «ԱՊՀ և Բալթյան երկրները ռուսական ԶԼՄ-ներում» զեկույցի համաձայն, Հայաստանը 6-րդ տեղում է 2009թ.-ին ռուսական ԶԼՄ-ներում հիշատակման վարկանիշի համաձայն:

Հայաստանի քաղաքացիներն ու սփյուռքի ներկայացուցիչները 2009թ.-ի ընթացքում ռուսական կենտրոնական մամուլում հիշատակվել են շուրջ 300 հազար անգամ, իսկ մարզային ԶԼՄ-ներում՝ շուրջ 600 հազար անգամ: Ուկրաինացիները ռուսական տպագիր մամուլում այդ վարկանիշով ամենահանրաճանաչ ազգն են, ինչը զարմանալի չէ: Իսկ Ուզբեկստանի քաղաքացիների մասին հիշատակման բարձր վարկանիշը հատկապես ռուսական մարզային մամուլում բավականին անսպասելի էր: Սակայն այդ արդյունքը բացասական երանգներ չունի. տեղեկատվությունների զգալի մասը վերաբերում է «քրեական քրոնիկոնին»:

Երրորդ տեղում վրացիներն են, որոնց նկատմամբ հետաքրքրության աճն ակնհայտորեն կապված է 2008թ.-ի օգոստոսյան ռազմական հակամարտության հետ:

Հետաքրքրական է նաև այն փաստը, որ աշխատանքի մեկնած և անօրինական հայերի մասին հիշատակումները 2009թ.-ին միայն 60-ն են: Բավականին համեստ ցուցանիշ է, եթե հաշվի առնենք այն, որ այս անվանակարգում բացարձակ առաջնորդները ուզբեկներն են, ովքեր հիշատակվել են ռուսական մամուլում 220 անգամ: Նրանք առաջատարի դիրքում են նաև քրեական ենթատեքստ ունեցող հիշատակումների բաժնում՝ շուրջ 190 անգամ, այն դեպքում, երբ հայերը հիշատակվել են շուրջ 40 անգամ: Ընդ որում հարկ է նշել, որ քրեական ենթատեքստով հիշատակումները ոչ միայն օտարերկրացիների կողմից կատարված հանցագործություններն են, այլև նրանց վրա իրականացրած հարձակումները:

Նաև հետաքրքրական է, որ ուսումնասիրությունների համաձայն, Ռուսաստանում ամենաառևտրական ազգը ադրբեջանցիներն են, այս համատեքստում նրանք տպագիր ԶԼՄ-ների կողմից հիշատակվել են շուրջ 55 անգամ: Զեկույցի հեղինակները ուսումնասիրություններ են անցկացրել նաև ինտերնետ տեղեկատվությունների շրջանում: Հետաքրքրական է, որ ինտերնետից օգտվող ռուսաստանցիները որոնողական համակարգում «Հայաստան» բառը գրում են ավելի հաճախ հայկական կոնյակի մասին տեղեկատվություն իմանալու, այլ ոչ թե ղարաբաղյան հակամարտության մասին տեղեկանալու համար: Թեպետ հանուն արդարության հարկ է նշել, որ ճգնաժամային ժամանակահատվածներում պատկերը փոխվում է:

Միաժամանակ 2009 թ.-ի նոյեմբերին «Ռոմիր» ռուսական հետազոտական հոլդինգը հարցումներ է անցկացրել ԱՊՀ և Բալթյան երկրների բնակչության շրջանում պարզելու համար, թե ինչպես են նախկին ԽՍՀՄ-ի քաղաքացիները գնահատում իրենց տնտեսության իրավիճակը: Այս համատեքստում հայերը Ուկրաինայի քաղաքացիների հետ հայտնվել են հոռետեսների խմբում: Հարցված հայերի 90 տոկոսն ասել է, որ «վատ» են գնահատում իրեն տնտեսության վիճակը և միայն 8 տոկոսն է դրական պատասխան տվել, ևս 2 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: Միաժամանակ ուկրաինացիների 94 տոկոսն իրենց կյանքը «վատ» է գնահատում, 6 տոկոսը՝ «լավ»: Ռուսաստանում պատկերը հետևյալն է՝ 85 տոկոսը՝ «վատ», 15 տոկոսը՝ «լավ»: Միաժամանակ Ղազախստանի քաղաքացիների 65 տոկոսը պատասխանել է «վատ», 34 տոկոսը՝ «լավ», սա ամենաբարձր ցուցանիշն է:

Նաև հետաքրքական է իմանալ, որ հարցված ռուսաստանցիների 43 տոկոսը կարծում է, որ ԱՊՀ և Բալթյան երկրներից  ժամանածների նկատմամբ իրենց վերաբերմունքը վերջին ժամանակներում չի փոխվել: Ռուսաստանցիների նկատմամբ նմանատիպ վերաբերմունք ունի նախկին ԽՍՀՄ երկրների հարցված քաղաքացիների 35 տոկոսը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։