480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում թաքնված զբաղվածությունը կազմում է 29 տոկոս. ՀՀ նախագահին առընթեր Վերահսկողական ծառայություն
14:53
21 Դեկտեմբերի 2009

Հայաստանում թաքնված զբաղվածությունն այսօրվա դրությամբ կազմում է 29 տոկոս, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ նախագահին առընթեր Վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

«Թաքնված զբաղվածության 11 տոկոսն արդեն բացահայտվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասաց նա:

Հովսեփյանը նաև համոզմունք հայտնեց, որ Հայաստանում կեղծ անձանց ներգրավմամբ կեղծ ձեռներեցության դեպքերը պետք է արմատախիլ անել:

Նրա խոսքերով՝ Վերահսկողական ծառայությունն արձանագրել է կեղծ ձեռներեցության դեպքեր, երբ կեղծ անձանց, տարեցների, անաշխատունակների, անօթևան մարդկանց անունով գրանցվում են կազմակերպություններ՝ հարկերից խուսափելու նպատակով: Նա ասաց, որ Վերահսկողական ծառայությունն ունի այդ մարդկանց լուսանկարները:

Ծառայության ղեկավարն ավելացրեց, որ այդ փաստերով հարուցվել են քրեական գործեր: «Նախագահի հանձնարարականով հարկային մարմինների հետ համատեղ մենք իրականացնում ենք համապատասխան աշխատանք, և ես համոզված եմ, որ արմատախիլ կաննեք այդ երևույթները», - ասաց Հովսեփյանը:

Հովսեփյանը նաև նշեց, որ կան կազմակերպությունները, որոնք տարիներով աշխատելով՝ կուտակում են մեծ հարկային պարտավորություններ, քանի որ չեն ստուգվում հարկային մարմինների կողմից, իսկ երբ գալիս է պետության առջև այդ պարտավորությունների կատարման պահը, պարզվում է, որ այդ կազմակերպությունը չունի ունեցվածք, և այն սնանկ է: Նրա խոսքերով՝ այս ամենի հետևանքով պետությանը հասցվում է միլիարդավոր դրամի վնաս:

Մասնավորապես Հովսեփյանը բերեց ընկերություններից մեկի օրինակը, որը 2009 թ.-ի մայիսի 1-ին հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին, իսկ հսկիչ-դրամարկղային ապարատի ֆիսկալ հիշողության տվյալները ստուգելիս պարզվել է, որ ընկերությունը 2009 թ.-ի մայիսի 5-ին տպել է 615 միլիոն դրամի (1,6 միլիոն դոլար) կտրոն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։