480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվել է ՀՀ արտգործնախարարի տիկնոջ կողմից կազմակերպված ամանորյա բարեգործական տոնավաճառը
10:57
21 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արտգործնախարարի տիկնոջ՝ Նատալիա Նալբանդյանի ղեկավարած «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառն է շաբաթ օրը անցկացվել է Երևանի քաղաքապետարանի շենքում:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տոնավաճառին առանձին տաղավարներով մասնակցեցին շուրջ 40 կազմակերպություն, այդ թվում՝ Երևանում հավատարմագրված 17 դիվանագիտական ներկայացուցչություններ:

Դիվանագետները ներկայացրել էին իրենց երկրներից հուշանվերներ, ազգային ուտեստներ, իսկ հայկական ընկերությունները ներկայացրել էին իրենց արտադրանքը:

Տոնավաճառից ստացված ողջ հասույթը, Երևանի քաղաքապետարանի առաջարկած ծրագրի համաձայն, տրամադրվելու է Շենգավիթ համայնքի մի քանի մանկապարտեզների կարիքներին:

 

«Ամանորին ընդունված է նվերներ անել ամենամոտ ու ամենասիրելի մարդկանց և, իհարկե, ամենափոքրիկներին՝ մանուկներին: Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին ու ներկաներին՝ բարեսրտության, առատաձեռնության և մանուկներին օգնության հասնելու պատրաստակամության համար», - ասել է ՀՀ արտգործնախարարի տիկինը՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին քաղաքապետարանի շենքում միջոցառումը անցկացնելու հնարավորություն ընձեռելու համար:

 

Միջոցառմանը մասնակցել է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանի վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տիկին Սուսաննա Մարգարյանը, Երևանի քաղաքապետի տիկին Նունե Բեգլարյանը, պաշտպանության նախարարի տիկին Ռուզաննա Օհանյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տիկին Աննա Բաղդասարյանը:

Տոնավաճառի բացմանը ներկա էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Տոնավաճառին տեղի ունեցավ նաև «Ատեքս» նորաձևության կենտրոնի զգեստների ցուցադրումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։