484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ճգնաժամը լավ է ազդում թատերական արվեստի վրա
20:03
18 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 18  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ճգնաժամը լավ է ազդում թատերական արվեստի վրա, ընդ որում դա միայն Հայաստանին չի վերաբերում, այլ ողջ աշխարհին, ասաց թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը: 

«Մարդիկ ավելի շատ ազատ ժամանակ են ունենում, քանի որ չունեն աշխատանք և փորձում են ազատվել սեփական հոգսերից»,- ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:

Խոսելով անցնող տարում թատրոնի ձեռքբերումների մասին՝ Բաբայանը նշեց, որ Երևանի պետական տիկնիկային թատրոնը 2009թ.-ին 7 նոր ներկայացում է բեմադրել:

«Շատերը երևի գիտեն, որ թատրոնում բեմադրվում են ոչ միայն տիկնիկային, այլ դրամատիկական ներկայացումներ և շոու-մնջախաղեր, ընդ որում ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար»,- ասաց նա՝ հավելելով, որ երիտասարդ սերնդին բեմում ուժերը փորձելու հնարավորություն է տրվում:

Գեղարվեստական ղեկավարը ասաց նաև, որ մեկ տարվա ընթացքում բեմադրվել է 450 ներկայացում, որոնց այցելել է 60 հազար հանդիսատես:

Բացի այդ, Բաբայանի խոսքերով, թատրոնը հովանավորել է մի քանի միջազգային փառատոներ, այդ թվում թատերական HighFest-ը, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը և այլն:

«Թատրոնն այս տարի մասնակցել է երեք միջազգային փառատոնի, այդ թվում «ԿուկԱրտ» 9-րդ միջազգային փառատոնին Սանկտ Պետերբուրգում, որի շրջանակներում ներկայացրել է Գոգոլի «Շինելի» մոտիվներով «Ակակ» բեմադրությունը»,- պարզաբանեց նա:  

Տնօրենն ասաց նաև, որ այդ նույն ներկայացումը մասնակցել է «Երեքը շատ է, երկուսը՝ քիչ» փառատոնին Պլովդիվում, սակայն այն պատճառով, որ այն չէր համապատասխանում մրցույթի պահանջներին, ընթանում էր արտամրցութային ծրագրով, իսկ HighFest փառատոնին թատրոնը ներկայացնում էր 4 բեմադրություն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։