486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Ղարաբաղը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ամենաշահագրգիռ կողմերն են. ՀՀ ԱԳՆ
19:31
18 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, ո Հայաստանն ու Ղարաբաղը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ամենաշահագրգիռ կողմերն են:

«Հայաստանն ու Ղարաբաղը ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորելու ամենաշահագրգիռ կողմերն են»,- ուրբաթ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Նալբանդյանը:

Միաժամանակ նախարար հիշեցրեց, որ Հայաստանն ու Ղարաբաղը չեն, որ մշտապես ռազմատենչ հայտարարություններ են անում ամենաբարձր մակարդակով անցկացվող հանդիպումներից տառացիորեն մի քանի ժամ առաջ:

«Ինչի՞ համար է դա արվում: Միգուցե հանդիպումը խանգարելու համար, որպեսզի ցույց տրվի, թե բանակցությունները տապալվել են, օգտագործել հնարավորությունները հայ-թուրքական կարգավորմանը խոչընդոտելու համար»,- լրագրողներին դիմեց Նալբանդյանը:

Նա ընդգծեց նաև, որ ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերություններին կապելը հայ-թուրքական գործընթացի խոչընդոտներից մեկն է:

Նախարարի խոսքով, վերապահումներ հնարավոր են բազմակողմ փաստաթղթերում, սակայն երկկողմ համաձայնագրերում դրանք նշանակում են նահանջել պայմանավորվածություններից:

«Պատասխանատու ղեկավարները չեն կարող ինչ-որ հարցերի ու խնդիրների գերի լինել, չեն կարող չգնալ իրենց երկրի, ժողովրդի, տարածաշրջանի ու ապագա սերնդի շահերից բխող հարցերի լուծման»,- ասաց Նալբանդյանը՝ ավելացնելով, որ չնայած բոլոր դժվարություններին՝ անհրաժեշտ է շարունակել այդ ուղին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։