487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
2010թ.-ի հունվարին Երևանի տիկնիկային թատրոնում կրկին կգործի տիկնիկների թանգարանը
18:48
18 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 18  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հ. Թումանյանի անվ. Երևանի պետական տիկնիկային թատրոնում երկարատև դադարից հետո 2010 թ.-ի հունվարի երկրորդ կեսին այցելուների առաջ իր դռները կբացի տիկնիկների թանգարանը, ասաց թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստների վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը: 

«Վերջերս մենք ավարտել ենք վերջին ցուցադրատախտակի ձևավորումը, և վերջապես կկատարվի մեր երկար տարիների երազանքը. թատրոնում կբացվի տիկնիկների թանգարանը»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Պարզաբանելով, որ թանգարանը կրում է թատրոնի հիմնադիրներից մեկի՝ Պավլոս Բորոյանի անունը, ով ժամանակին հասել է թանգարանի պաշտոնական բացմանը, Բաբայանն ասաց, որ թատրոնում հավաքված են ոչ միայն տիկնիկային թատրոնի տիկնիկները, այլև տիկնիկներ, որոնք թատրոնին նվիրել են այլ երկրներից:

«Ընդհանուր առմամբ երկու արտաքին և հինգ ներքին ցուցափեղկերում կցուցադրվի 300 տիկնիկ, տիկնիկների մի մասը պահվում է պահոցներում: Թանգարանում կներկայացվեն նաև տիկնիկների էսքիզներ և թեմատիկ մակետներ»,- պարզաբանեց նա:

Տիկնիկների թանգարանը, որը Երևանի տիկնիկային թատրոնում հիմնադրվել է 1975 թ.-ին, երկար տարիների բարդությունների հետ է բախվել, մասնավորապես, եղել են տիկնիկների գողության ու վաճառքի դեպքեր: 1992թ.-ին թանգարանը դարձյալ բացվել է, 300 տիկնիկ վերականգնվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, սակայն մնում էր անել ամենակարևորը՝ ցուցադրատախտակների ստեղծումը, որոնցից առաջինը հավաքվել է մայրաքաղաքի քաղաքապետարանի, չորսը՝ Մշակույթի նախարարության, իսկ մնացածը տիկնիկային թատրոնի միջոցներով:

Բաբայանը հայտնեց, որ նման թանգարաններ ամբողջ աշխարհում շատ քիչ են, մասնավորապես, այդպիսի ցուցադրություններ գործում են Մոսվայում, Խարկովում, Պրահայում, Լոնդոնում, ինչպես նաև Վիետնամում և Չինաստանում:

«Մեր թանգարանում ներկայացված են ոչ միայն պարզապես խաղալիք-տիկնիկներ, որոնք անգլերեն doll են կոչվում, այլ բեմական տիկնիկ-կերպարներ (puppet)», - պարզաբանեց նա՝ հավելելով, որ թանգարանում կան նաև ազգային տարազներով տիկնիկներ, որոնք ժամանակին նվիրել է Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին:    

Գեղարվեստական ղեկավարի խոսքերով, բեմական տիկնիկների մի մասը հավաքվել է թատրոնի խաղացանկի այն ներկայացումներից, որոնք արդեն չեն ցուցադրվում, իսկ մյուս մասը կազմում են ԽՍՀՄ նախկին տիկնիկավարների աշխատանքները՝ ցուցադրված 1982 թ.-ին Երևանում տեղի ունեցած Անդրկովկասի տիկնիկային թատրոնների առաջին փառատոնի շրջանակներում:  

«Սա ողջ Խորհրդային Միության տարածքով տեղափոխվող շարժական ցուցահանդես էր, սակայն մեզ հաջողվեց հասնել նրան, որ աշխատանքների մի մասը մնա մեր թատրոնին որպես նվեր»,- ասաց նա:

Բաբայանն ասաց նաև, որ վերջին վեց տարում թանգարանի ղեկավարությունը Մշակույթի նախարարության միջոցով տիկնիկների փոխանակում է կատարում այլ երկրների հետ:  

«Մասնավորապես, մենք ունենք անգլիական ավանդական Punch տիկնիկը (իտալական Pulcinella-ի աղավաղված Punchinello կրճատված տարբերակը,— անգլիական ժողովրդական տիկնիկային թատրոնի կերպար «Նովոստի-Արմենիա»), կան նաև ղազախական, բուլղարական, չինական և նորզելանդական տիկնիկներ»,- պարզաբանեց Բաբայանը: -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։