484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
DELL-ը հայկական շուկայում մեծ պոտենցիալ է տեսնում և ծրագրում է 2010թ. Հայաստանում 50%-ով ավելացնել վաճառքի ծավալները
13:32
18 Դեկտեմբերի 2009

/Նովոստի-Արմենիա/. Dell-ը հայկական շուկայում մեծ պոտենցիալ է տեսնում և ծրագրում է 2010թ. Հայաստանում 50%-ով ավելացնել վաճառքի ծավալները, լրագրողներին ասաց Dell ընկերության ԱՊՀ երկրների գծով մենեջեր, առևտրի բաժնի պատասխանատու Անտոն Պոլսկին:

Միաժամանակ Պոլսկին չներկայացրեց Հայաստանում Dell-ի վաճառքի ներկայիս ծավալները։

Նա նշեց, որ 2009 թվականի առաջին կիսամյակում որոշակի անկում է նկատվել ԱՊՀ շուկայում, սակայն ներկայումս իրավիճակւ սկսում է կայունանալ, ընկերություններն ավելի շատ են սկսել ներդրումներ կատարել տեխնոլոգիաների զարգացման և ենթակառուցվածքի նորմացման գործում, ինչի կապակցությամբ արդեն 2009 թվականի վերջին եռամսյակում ընկերությունը զգալի աճ է գրանցել։

«2009 թվականի համեմատ մենք նախատեսում ենք 2010 թվականին ավելացնել վաճառքը 50 տոկոսով ԱՊՀ երկրներում և նույնքան էլ Հայաստանում»,- ասաց Պոլսկին։

Նրա խոսքերով՝ հայկական շուկայում բավական մեծ մասսայականություն է վայելում սերվերային գիծը, որը համեմատաբար վերջերս է թարմացվել, մասնավորապես, սերվերների 11-րդ սերունդը։

Չնայած ճգնաժամին՝ սերվերային սարքավորման վաճառքի աճը բավականին շոշափելի է և նախորդ տարվա համեմատ աճել է 15 տոկոսով՝ չնայած ճգնաժամին։

Հիմնական շեշտադրումն, ինչպես նշեց ընկերության ներկայացուցիչը, 2010 թվականին կդրվի կորպորատիվ հաճախորդների վրա, որտեղ ընկերությունը մտադիր է ընդլայնել աշխատանքը փոքր և միջին ձեռնարկությունների հետ, քանի որ սերվերային լուծումը նրանց համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։

«Հայաստանի շուկան աճող է, և չնայած ճգնաժամին՝ մենք մեծ ներուժ ենք տեսնում, մասնավորապես, բանկային համակարգում»,- ասաց Պոլսկին։

Միաժամանակ նա նշեց, որ ԱՊՀ երկրների թվում ըստ վաճառքի Հայաստանը ոչ բարձր տեղ է գրավում, ինչի կապակցությամբ Dell-ն ավելի ակտիվ ուշադրություն է դարձնում ԱՊՀ երկրներին, և Հայաստանը տարածաշրջանի առանցքային երկրներից է։

«Այժմ մենք չենք նայում գործընկերային ցանցի ընդլայնմանը, քանի որ հիմնական շեշտադրումն անում ենք մեր գործընկերների և կորպորացիայի մասնակցության ընդլայնմանը հայկական շուկայում տեղի ունեցող բոլոր գործընթացներում»,- ասաց Պոլսկին։

Հայաստանում գործում են նաև կորպորացիայի կենտրոններ տեղական գործընկերների բազայի վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։