486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանիայի թագուհու խորհրդականը մեղադրել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը մերժելու մեջ
12:06
18 Դեկտեմբերի 2009

Բրիտանացի հայտնի իրավաբան, մարդկության դեմ հանցագործությունների հարցերի մասնագետ, «Թագուհու խորհրդական» տիտղոսակիր Ջեֆրի Ռոբերթսոնը մեղադրեց Մեծ Բրիտանիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության մերժման համար բավարար հիմքերի բացակայության և բրիտանական հասարակությունը մոլորեցնելու համար։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, այդ մասին Ռոբերթսոնը հայտարարեց երկուշաբթի Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում «Արդյո՞ք եղել է Հայոց ցեղասպանությունը» իր զեկույցի ընթացքում։ 

Ռոբերթսոնը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը երբեք չի ունեցել և այժմ էլ որևէ իրավական հիմք չունի քսաներորդ դարի առաջին ցեղասպանության մերժման համար։ Փորձագետի կարծիքով՝ նման մերժումը պայմանավորված է բացառապես քաղաքական, տնտեսական և ռազմական պատճառներով։

Ռոբերթսոնի խոսքերով՝ ինքը համաձայնել է Հայոց ցեղասպանության հարցով զեկույց ներկայացնել միայն այն պայմանով, որ լիակատար անկախություն կունենա զեկույցում տեղ գտած փաստերի և իր սեփական եզրակացությունների մատնանշման և ներկայացման հարցում։ Զեկույցը հիմնված է Մեծ Բրիտանիայի (հիմնականում, Արտաքին գործերի նախարարության) կառավարության արխիվների ուսումնասիրման վրա։ Ռոբերթսոնը նշել է, որ ինքն անկողմնակալ է եղել և ուսումնասիրել է բացառապես Հայոց ցեղասպանության իրավաբանական ասպեկտը։

Իրավաբանի կարծիքով՝ եթե 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները տեղի ունենաին այսօր, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դրանք կորակեր որպես ցեղասպանություն, քանի որ դրանք լիովին համընկնում են ՄԱԿ-ի՝ «Ցեղասպանության կանխման մասին» կոնվենցիայի այս երևույթի նկարագրությանը։

Ռոբերթսոնը դատապարտեց նաև անգլիական խորհրդարանը, որը տասնամյակների ընթացքում չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը՝ հիմնվելով Արտաքին գործերի նախարարության անհիմն կարծիքի վրա։

Հանդիպումը կազմակերպել է Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը, Իրավական նախաձեռնության հայկական խումբը, Ուելսի միջազգային հարաբերությունների կենտրոնը և «Նոր Սերունդ» հրատարակչությունը։

Հանդիպմանը մասնակցեցին բրիտանական խորհրդարանի և Ֆորին Օֆիսի, մի շարք միջազգային և հասարակական կազմակերպությունների, հայկական համայնքի, ինչպես նաև Լոնդոնի Հոլոքոսթի հիշատակի խորհրդի ներկայացուցիչները։

Հանդիպումը բացեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա մեծապես կարևորեց Ջեֆրի Ռոբերթսոնի նման հեղինակավոր իրավաբանի կողմից Հայոց Ցեղասպանությանն անդրադառնալու հանգամանքը։

Գաբրիելյանն անհասկանալի համարեց Հայոց ցեղասպանության չճանաչումը Մեծ Բրիտանիայի նման երկրում՝ հույս հայտնելով, որ զեկույցը կարևոր դեր կխաղա այդ իրավիճակը շտկելու գործում։

Դեսպանը նշեց նաև Հայաստանի կառավարության անփոփոխ դիրքորոշումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։