480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
«Խոզային» մեծ խուճապ. համավարա՞կ, թե՞ բլեֆ
14:29
16 Դեկտեմբերի 2009

Հայաստանում արդեն արձանագրվում են «խոզագրիպից» մահացության առաջին դեպքերը, իսկ հիվանդների թիվը ներկայումս կազմել է 80 մարդ։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ առայսօր արձանագրվել է A/H1 N1 գրիպից մահացության երկու դեպք, որից մեկը 16-շաբաթական հղիություն ունեցող մի կին է, երկրորդը՝ 28-ամյա երիտասարդ։

Երկրի բնակչությունը, որը սովոր է բժշկի դիմել միայն ծայրահեղ դեպքում և գրեթե երբեք՝ սովորական սեզոնային գրիպի դեպքում, անհանգստացել է, փոքր-ինչ  նույնիսկ խուճապի է մատնվել։

Որևէ վիրուս վերջին տարիներին նման աղմուկ չի բարձրացրել։ Անշուշտ, համաճարակի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Ոմանք կարծում են, որ անհրաժեշտ է պատվաստումներ կատարել, ոմանք էլ՝ որ գրիպին մեծ ուշադրություն պետք չէ դարձնել՝ պատճառաբանելով, որ, վերջիվերջո, սեզոնային գրիպից մի քանի անգամ ավելի շատ մարդ է մահանում, քան «խոզագրիպից»։ Կարծիք կա նաև, որ A/H1N1 գրիպը մի մեծ բլեֆ է, որի նպատակն է խթանել Տամիֆլյու դեղամիջոցի իրացումը։

Հայաստանում, առաջնորդվելով ժողովրդական «շառից հեռու»-ով, կարանտին հայտարարեցին՝ փակելով դպրոցներն ու մանկապարտեզները, թեև շնչառական սուր ինֆեկցիոն վիրուսով հիվանդացության մակարդակը զգալիորեն աճել է։ Հայաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին ամսվա ընթացքում երկրում արձանագրվել է սեզոնային գրիպի և շնչառական սուր ինֆեկցիոն  հիվանդացության ավելի քան 31 հազար դեպք։

Գրիպի նոր տեսակի նկատմամբ համընդհանուր անհանգստության լույսի ներքո բարձրացել է հետաքրքրությունը սովորական սեզոնային գրիպի նկատմամբ, քանի որ A/H1N1 վիրուսի ախտանիշները սկզբնական փուլում գրեթե չեն տարբերվում սովորական մրսածության ախտանիշներից։ Երևանի փողոցներում կարելի է հանդիպել բժշկական դիմակներով մարդկանց՝ մեր հասարակության համար զգուշության չտեսնված միջոց։

Մինչդեռ առողջապահության նախարարությունը պնդում է, որ հանրապետությունն ապահովված է Տամիֆլյու դեղամիջոցի անհրաժշտ քանակությամբ և կոչ է անում խուճապի չմատնվել։ 

«Ներկայումս խուճապի կամ մտահոգության կարիք չկա, քանի որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը։ Այդ վիրուսը տարածված է ամբողջ աշխարհով, և ժամանակ է անհրաժեշտ՝ մեկ-երկու ամիս, որպեսզի վարակը նահանջի»,- հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում արձանագրվել է «խազոգրիպից» մահացության միայն երկու դեպք։ Սակայն ոչ պաշտոնական աղբյուրների տվյալները վկայում են այն մասին, որ իրավիճակն ավելի լուրջ է։ Եվ որքան էլ առողջապահության նախարարությունը բացատրի, որ հանրապետությունում մահվան ելքով հիվանդացության արձանագրված դեպքերը որևէ կապ չունեն A/H1N1 վիրուսի հետ, դրան հավատալը դժվար է։ Հայաստանը փոքր երկիր է, ընկերների, հիվանդների հարազատների, ծանոթ բուժաշխատողների հետ խոսակցություններից պարզ է դառնում, որ հանրապետության համակաճարակաբանական իրավիճակն ամենևին անամպ չէ։

Քաղաքացիների վկայությամբ՝ Երևանի բոլոր հիվանդանոցները լիքն են հիվանդներով, հիմնականում՝ թոքաբորբ ախտորոշմամբ։ Ընդ որում թե հիվանդների հարազատները, թե բժիշկները պնդում են, որ հիվանդությունը զարգանում է գրեթե կայծակնային արագությամբ։ Որոշ դեպքերում գրիպը մի քանի օրվա ընթացքում վերածվում է մենինգիտի։ Միաժամանակ առողջապահության նախարարությունը պնդում է, որ դա «խազոգրիպ» չէ, այլ սովորական սեզոնային գրիպ, և մահացությունը գրիպից և թոքաբորբից նույն մակարդակի վրա է, ինչպես նախորդ տարիներին։

Սակայն եթե անկեղծ լինենք, դժվար է հավատալ, որ երիտասարդ և առողջ մարդիկ կարող են այդքան ուժեղ մրսել և մահանալ մեկ շաբաթվա ընթացքում, առավել ևս, որ այս տարի ոչ աշունը, ոչ ձմեռը չեն առանձնանում օդի աննախադեպ ցածր ջորմաստիճանով։

Մնում է միայն սպասել և հուսալ, որ առաջին ձյունը և սառնամանիքները կմաքրեն օդը «խոզի» և այլ վիրուսներից, և ոչ ոք ստիպված չի լինի Ամանորը դիմավորել հիվանդանոցում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: