484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը լիովին իրականացրել է 2009 թ.-ի ծրագիրը
19:40
15 Դեկտեմբերի 2009

ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը լիովին իրականացրել է 2009 թ.-ի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ երեքշաբթի ՀՀ նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնկացել է նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը:

Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է հանձնաժողովի 2009թ. գործունեության արդյունքների մասին, ինչպես նաև ներկայացրել է 2010թ. աշխատանքային ծրագրի նախագիծը:

«Հանձնաժողովը ուսումնասիրությունների և հանգամանալի քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ է մշակել Սևանա լճի մակարդակի բարձրացման, ջրի պաշարների արդյունավետ օգտագործման, կորուստների նվազեցման, լճի ջրերի մաքրության, ձկան պաշարների վերարտադրության հիմնախնդիրների լուծման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովը համապատասխան գերատեսչությունների հետ միասին մեծ աշխատանք է կատարել Սևանա լճի մի շարք հիմնահարցերի լուծման ուղղությամբ: Մասնավորապես` կազմվել են Արփա-Սևան թունելի շուրջ 3կմ վթարային հատվածների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը, սկսվել են վերականգնողական աշխատանքները:

Սևանա լճի բնապահպանական ծրագրերի շրջանակում սկսվել են Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս և Ջերմուկ քաղաքների կոյուղու ցանցերի վերականգնման աշխատանքները, ընթացքի մեջ են Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի Լճաշենի ջրածածկող հատվածի շինարարական աշխատանքները:

Հաղորդագրության համաձայն՝ որոշակի աշխատանք է կատարվել նաև Սևանից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծավալների նվազեցման ուղղությամբ, ինչպես նաև կասեցվել է Արարատի ոսկու կորզիչ գործարանը Սևանի ավազանի Սոտքի տեղամաս տեղափոխելու գործընթացը: 

Նիստում քննարկվել են նաև հանձնաժողովի 2010թ. աշխատանքային ծրագրի գերակայությունները: Նշվել է, որ աշխատանքային ծրագրում հիմնական շեշտը դրվել է լճի մակարդակի բարձրացման, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման, կորուստների նվազեցման, լճի մաքրության, էկոհամակարգի պահպանության, ձկան պաշարների վերարտադրության հիմնախնդրիների վրա:

Նիստի ընթացքում ընդգծվել է նաև մոնիտորինգային աշխատանքների կարևորությունը` Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման և օգտագործման հիմնախնդիրների համալիր լուծումն առավել արդյունավետ դարձնելու առումով:

Հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ անցյալ տարվա դեկտեմբերին:

Դրա կազմում են խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարներ, կառավարության անդամներ, փոխնախարարներ, պետական գերատեսչությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։