478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանձնարարականներ է տվել եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ
11:43
15 Դեկտեմբերի 2009

Դեկտեմբերի 14-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց Եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունը։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Եվրոպական Միության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվեց Եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման և եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ:

Խորհրդակցությանը անդրադարձ արվեց ընթացիկ տարվա սեպտեմբերին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների Երևանում կայացած ամենամյա խորհրդակցությանը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Բացի այդ, խորհրդակցության մասնակիցները անդրադարձան նաև 2009 թվականի դեկտեմբերի 1-ին Աթենքում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին և ընդունված փաստաթղթերին, ինչպես նաև դեկտեմբերի 8-ին Բրյուսելում ԵՄ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը: 

Հայաստանի բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկեցին  մի շարք  տարածաշրջանային և միջազգային հարցեր:      

Խորհրդակցությանը մասնակցեցին նաև Հայաստանի փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը և ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Շահեն Ավագյանը։

Չորեքշաբթի Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին, որի ժամանակ նախատեսված է նաև Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: