478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
«Արմենիա» առագաստանավը խարիսխ է գցել Բուենոս Այրեսի նավահանգստում
17:46
14 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 14  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Արմենիա» առագաստանավը անցյալ շաբաթ խարիսխ է գցել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի նավահանգստում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Արշավախմբի ղեկավար Զորի Բալայանին և անձնակազմի անդամներին դիմավորել են Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, նավահանգստի ղեկավարությունը, արգենտինահայ համայնքը, ասվում է հաղորդագրության մեջ:

Դիմավորման արարողությունը սկսվել է Հայաստանի, Արգենտինայի և Արցախի օրհներգերով: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես են եկել Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը և դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: Հավաքվածներին խոսք է ուղղել արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը: Արարողությունն ավարտվել է «Մասիս» պարախմբի ելույթով:

Նախատեսվում է, որ առագաստանավը կկայանի Բուենոս Այրեսում մինչև 2010թ. ամառը: Արշավախումբը Բուենոս Այրեսում կմնա 10 օր, այդ ընթացքում կիրականացվեն առագաստանավի կայանման համար անհրաժեշտ աշխատանքները, այնուհետև նավի անձնակազմը կվերադառնա Հայաստան: Բուենոս Այրեսում գտնվելու ընթացքում Զորի Բալայանը և անձնակազմի անդամները բազմաթիվ հանդիպումներ կունենան տեղի համայնքային կառույցներում և հայկական դպրոցներում:

«Արմենիա» նավի շուրջերկրյա ճանապարհորդությունը մեկնարկել է 2009 թ.-ի մայիսին: Շուրջ մեկ տարի տևող ճամփորդության ընթացքում «Արմենիա» առագաստանավը խարիսխ կգցի հինգ մայրցամաքներում, կանցնի երեք օվկիանոսների ջրերով` Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական, կլինի բոլոր այն վայրերում, որտեղ կա հայկական համայնք:

800 տարվա մեջ առաջին անգամ հայկական նավը մեծ նավարկության մեկնեց 2004 թ.-ին՝ կիլիկիացի առևտրականների երթուղով։ Նավը կոչվում էր «Կիլիկիա» և կառուցվել էր Ծովային հետազոտությունների երևանյան «Այաս» ակումբի մասնակիցների կողմից՝ 13-րդ դարի հայկական առևտրային նավերի կրկնօրինակով, որոնցով նավարկում էին կիլիկիացի առևտրականները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: