486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահն արդյունավետ է համարում իշխող կոալիցիայի ուժերի համագործակցությունը
10:42
14 Դեկտեմբերի 2009

Հայաստանի իշխող կոալիցիայի քաղաքական ուժերն արդյունավետ և սերտորեն համագործակցում են, շաբաթ օրը հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության 9-րդ համագումարի ընթացքում։

«ՕԵԿ-ը Հայաստանում իր կայուն տեղը զբաղեցրած քաղաքական ուժ է, որն ապացուցել է իր հանրաճանաչությունը համապետական բոլոր ընտրություններում։ Կուսակցությունն իր կոալիցիոն գործընկերների հետ իշխանության մի մասն է և պատասխանատվություն է կրում ժողովրդի և մեր հայրենիքի ապագայի առջև»,- ասել էր ՀՀ նախագահը։

Նա նշել է, որ հանրապետության իշխող կուսակցություններին լուրջ աշխատանք է սպասվում երկրի բազմակողմանի զարգացման ճանապարհին։ «Մեր նպատակների շարքում հատուկ կարևորվում է ժամանակակից հասարակությունում ժողովրդավարության և օրենքի գերիշխանության կայացումը»,- ասաց պետության ղեկավարը։

Սարգսյանն ավելացրեց, որ այդ նպատակին չի հնարավոր չի հասնել առանց հասարակությունում հանդուրժողականության, մարդկային արժանապատվության, ազատության, հարգանքի և հավասարության ապահովման։

Նախագահը նշեց, որ հասարակությունում փոփոխությունները, սակայն, տեղի են ունենում ոչ բավարար տեմպերով։ «Մենք խոսում ենք բարեփոխումների, արդար և ուժեղ հասարակության ստեղծման մասին, բայց հաճախ չենք տեսնում, որ նույնիսկ ամենալավ գաղափարներն աղավաղվում են կես ճանապարհին կոնկրետ մարդկանց կողմից, հաճախ միայն նրա համար, որպեսզի մեկ ուրիշը հաջողության չհասնի։ Այսպես շարունակվել չի կարող»,- ասաց նախագահը։

Սարգսյանը վստահություն հայտնեց նաև, որ մարդասիրությունը չի կարելի տարածել ուժով։ «Ոչ բոլոր խնդիրներն է կարելի լուծել օրենքներով և որոշումներով։ Պետք է խոսել, լսել, բացատրել, թե ինչ ենք մենք անում և ինչու ենք անում»,- ավելացրեց երկրի ղեկավարը։

«Ակնհայտ է, որ մեր իրականության բացասական երևույթների վերացման գործում մեծ դեր են խաղում կոալիցիոն քաղաքական ուժերը։ Վստահ եմ, որ, չնայած բազմաթիվ խոչընդոտների, մեր ծրագրերը կիրականացվեն»,- ասաց Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։