482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ցմահ դատապարտված երկու անձանց փախուստի պատճառ կարող են լինել տեխնիկական բացթողումները
20:09
11 Դեկտեմբերի 2009

«Նուբարաշեն» քրեակատարողոկան հիմնարկից ցմահ դատապարտված երկու անձանց փախուստի դիմելուն պատճառներից կարող են լինել ոչ միայն մարդկային գործոնն, այլ նաև ձերբակալվածների կեցության վայրերի տեխնիկական բացթողումները, ասաց Հայաստանի արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։  

«Մարդկային գործոնից բացի, գոյություն ունեն նաև մի շարք օբյեկտիվ գործոններ, մասնավորապես, Հայաստանի քրեակատարողական հիմնարկների տեխնիկական թերությունները, որոնք կարող էին փախուստի հանգեցնել»,- ասաց Դանիելյանը։ Նրա խոսքերով, այդ միջադեպը ազդանշան դարձավ օպերատիվ քայլեր ձեռնարկելու համար։

«Մասնավորապես, նախարարությունն առաջարկեց քրեակատարողական համակարգի բարեփոխումների հայեցակարգ, որը հարցերի լայն շրջանակ է ընդգրկում՝ սկսած դատապարտյալների կեցության նվազագույն պայմաններից մինչև բանտերի անվտանգության պայմաններ»,- ասաց նա։

Ինչպես հայտարարեց նախարարը, երկար ժամանակ այս ոլորտը մնացել է առանց ֆինանսական ներդրումների։ Ըստ նրա, ներկայում Հայաստանում գործող քրեակատարողական հիմնարկների մեծամասնությունն իրենց սպառած կառույցներ են, որոնք հարմարեցված են որպես քրեակատարողական հիմնարկներ։

«Դրանցից մի քանիսը կառուցվել են դեռևս ցարի օրոք, օրինակ, Գորիսի բանտը, որը կառուցվել է դեռևս 1830 թվականին»,- ասաց Դանիելյանը։

Խոսելով փախուստի դիմածների հայտնաբերման ուղղությամբ արվող քայլերի մասին՝ նախարարը նշեց, որ փախուստի փաստով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն, ՔԿՀ որոշ աշխատակիցներ արդեն ազատվել են, պարզվում են հանցագործության հանգամանքները։

 «Անկախ նրանից, եղե՞լ է «Նուրաբարշեն» ՔԿՀ աշխատակիցների աջակցությունը կամ անփութությունը, հիմքեր կան նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ընդգծեց Դանիելյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: