486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունների առումով որոշակի առաջընթաց կգրանցվի արդեն դեկտեմբերին կամ հունվարին. պատգամավոր
17:32
11 Դեկտեմբերի 2009

Հայ-թուրքական արձանագրությունների առումով որոշակի առաջընթաց կգրանցվի արդեն դեկտեմբերին կամ 2010թ. հունվարին, ուրբաթ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

«Կարծում եմ, որ առաջիկա ամիսներին՝ դեկտեմբերին կամ հունվարին արդեն որոշակի առաջընթաց կգրանցվի հայ-թուրքական արձանագրությունները առումով, և չեմ դադարում հուսալ, որ թուրքական խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները առանց նախապայմանների ու առանց նոր պայմաններ առաջադրելու»,- ասաց Սաֆարյանը:

Ընդ որում, նա նշեց, որ թուրքական կողմից նախապայմանների առաջ քաշելու դեպքում ՀՀ քաղաքական ուժերը կարող են նույն կերպ վարվել:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Խաչիկ Հարությունյանն իր հերթին նշեց, որ խմբակցությունը կողմ է հայ-թուրքական արձանագրությունների գործընթացին, և եթե դրանց վավերացումը հասնի իր տրամաբանական ավարտին, ապա դա լուրջ ձեռքբերում կլինի երկրի և տարածաշրջանի համար:

Ինչպես այս կապակցությամբ նշեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը , «Ժառանգությունը» մտահոգել է այն փաստով, որ Թուրքիայի վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կողմերի միջև, որի արդյունքում ակնհայտ են փոփոխությունների ԱՄՆ դիրքորոշման մեջ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի վերաբերյալ:

Միաժամանակ նա նշեց, որ ՀՀ նախագահի երեկվա հայտարարությունը՝ միջազգային փաստաթղթերի վերաբերյալ, համարժեք պատասխան չէ թուրքական կողմի՝ արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգմանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին նշել էր, որ ինքն արդեն ՀՀ համապատասխան պետմարմիններին ուղղումներ պատրաստելու ցուցումներ տվել է օրենսդրության այն մասով, որը վերաբերում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացման և անվավեր ճանաչմանը:  «Հայտարարում եմ, որ որքան շատ ձգվի գործընթացը, այնքան ավելի շատ խոչընդոտներ կծագեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին»,- ասել էր հայկական պետության ղեկավարը:

«Չեմ կարծում, թե դրանք այն փոփոխությունները կլինեն, որոնք անհարժեշտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայ-թուրքական հարաբերություններից վերջնականապես անջատելու համար: Ակնհայտ է,, որ Վաշինգտոնում Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները ձգձգելու ժամանակ է ստացել, ինչպես նաև համանախագահներին ղարաբաղյան հակամարտությունն արագ կարգավորելու հնարավորություն է տվել»,- ասաց Սաֆարյանը:

Թուրքիայի վարչապետն իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ Վաշինգտոնում ունեցած հանդիպումից հետո ասել էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորումից:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։