484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպական շուկաների յուրացման գործում Հայաստանն օգտագործում է Լատվիայի փորձը. Էկոնոմիկայի նախարարություն
17:30
11 Դեկտեմբերի 2009

Հայաստանն օգտագործում է Լատվիայի  փորձը իրացման եվրոպական շուկաներ մտնելու համար, հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայ-լատվիական բիզնես-ֆորումի բացմանը, որին ներկա էին Հայաստանի և Լատվիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վալդիս Զատլերսը։

«Հայաստանն ու Լատվիան հնարավորություն ունեն միավորելու ջանքերը և մտնել մեծ շուկաներ։ Լատվիան կարող է աջակցել Հայաստանին եվրոպական շուկաների յուրացման հարցում, իր հերթին Հայաստանը կարող է կամրջի դեր կատարել Լատվիայի՝ մերձավորարևելյան շուկաներ մտնելու համար»,- ասաց նախարարը։
 
Նա նշեց, որ Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը, և այդ առումով Հայաստանի համար կարող է օգտակար լինել Լատվիայի փորձը։

«Մենք մտադիր ենք բանակցություններ վարել Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրի առնչությամբ, և այդ առումով մենք կարևորում ենք բիզնես-միջավայրի և կարգավորման կատարելագործման բարելավման Լատվիայի փորձը»,- ընդգծեց Երիցյանը։

Նախարարն ավելացրեց, որ երկու երկրներն էլ ներկայում արդյունավետ ուղիներ են փնտրում համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման համար։

«Ճգնաժամը նույնպես լավ հնարավորություն է տնտեսության ավելի մեծ դիվերսիֆիկացման համար։ Հատկապես նկատի առնելով, որ երկու երկրում էլ գերակա է համարվում անցումն ավանդական տնտեսությունից գիտելիքների վրա հիմնված տնտեսության»,- ավելացրեց նա։

Հայ-լատվիական համագործակցության գերակա ուղղությունների շարքում նախարարը նշեց տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, սննդի արդյունաբերությունը։

Հայաստանի և Լատվիայի միջև ապրանքաշրջանառությունը 2008 թվականին կազմել է 11,3 մլն դոլար, որից 1,17 մլն-ն կազմում է արտահանումը, իսկ 10,11 մլն-ը՝ ներմուծումը։ 2004-2008թթ. ապրանքաշրջանառությունը կազմել է 19,43 մլն դոլար։ Հայաստանից Լատվիա արտահանվող հիմնական ապրանքները ոգելից խմիչքներն են, քացախը, օպտիկան, իսկ ներկրվողները՝ երկաթուղային լոկոմոտիվներ, մսամթերք և ձկնամթերք։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։