485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ տեղեկատվական ոլորտում գերակշռում է ռուսերենը. ԿԳՆ
16:36
11 Դեկտեմբերի 2009

Ռուսաց լեզուն գերակշռում է Հայաստանի տեղեկատվական ոլորտում, կարծում է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Ռուսաց լեզուն գերակշռում է Հայաստանի տեղեկատվական ոլորտում ոչ միայն ավանդական մեդիառեսուրսներում, այլ նաև ինտերնետ-ֆորումներում»,- ասաց Աշոտյանը Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնի բացման արարողության ընթացքում։

Ըստ նրա, վերջին ուսումնասիրությունների համաձայն, հայ օգտագործողները նախընտրում են ռուսական դոմեն-գոտում գտնվող ինտերնետ-ռեսուրսները։ «Այդ վիճակագրությունն ընդգծում է այն փաստը, որ, տիրապետելով ռուսաց լեզվին, կարելի է հասկանալ շրջակա աշխարհը։ Ես վստահ եմ, որ ոչ միայն իմ և նախորդ սերունդները, այլ նաև հաջորդները նույնպես կխոսեն ռուսերեն»,- ասաց նա։

Աշոտյանը նշեց, որ Հայաստանի ապագան հայոց լեզվի գերիշխող դերով բազմալեզու հասարակություն ստեղծելն է, և դրան են ուղղված հանրապետության կրթական բարեփոխումները։

 «Աշխարհը հասկանալու համար պետք է նրա հետ խոսել իր լեզվով, որից մեկը ռուսերենն է»,- ընդգծեց նախարարը։

«Ավելորդ է խոսել այն մասին, որ ռուսաց լեզուն համաշխարհային լեզու է։ Դա ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և այլ կարևոր քաղաքական ու տնտեսական կազմակերպությունների պաշտոնական լեզուն է»,- ասաց Աշոտյանը։

Ներկայում Երևանում և Հայաստանի մարզերում գործում է ռուսաց լեզվի ուսուցմամբ դասարաններ ունեցող հանրակրթական 40 դպրոց, որոնցից երեքը՝ մասնավոր։

Այդ դպրոցներում սովորում է շուրջ 10000 աշակերտ։ Նրանք ՌԴ քաղաքացիների, Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և քաղաքացիների երեխաներն են, ազգությամբ հայերի երեխաներ, ովքեր սովորել են Ռուսաստանում կամ ԱՊՀ այլ երկրներում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։