482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը ՀՀ և Լատվիայի միջև առևտրաշրջանառության աճի համար լավ նախադրյալներ է տեսնում
15:04
11 Դեկտեմբերի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ այսօր կան բոլոր նախադրյալները Հայաստանի և Լատվիայի միջև առևտրաշրջանառության աճի համար:

Այս մասին հայկական պետության ղեկավարը ուրբաթ հայտարարել է հայ-լատվիական բիզնես-ֆորումի բացման ժամանակ, որին մասնակցել է նաև Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը:

Սարգսյանի խոսքերով, լատվիական պատվիրակության՝ Հայաստանում լինելու երկու օրում քննարկվել են հայ-լատվիական տնտեսական համագործակցության հնարավորությունները՝ ուղղված ապրանքաշրջանառության աճի ապահովմանը:

«Վերջին տարիներին մենք երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կայուն աճ ենք գրանցել, սակայն վերջին տարում տեմպերի որոշակի իջեցում է նկատվում՝ պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամով»,- ասաց ՀՀ նախագահը:  

Միաժամանակ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ ենթադրաբար բիզնես-ֆորումի արդյունքում ստորագրվելիք պայմանագրերը զգալիորեն կնպաստեն ապրանքաշրջանառության աճին: Նրա խոսքերով, բիզնես-կապերի հաստատումը փոխադարձ օգուտ կբերի ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը:

«Բիզնես-ֆորումը լրացուցիչ պայմաններ կստեղծի արդյունաբերության, գյուղատնտեսության, տեխնիկայի, բանկային գործի ոլրտներում համագործակցության զարգացման համար»,- ասաց նախագահը:

Երկրի ղեկավարը նշեց, որ կա ողջ անհրաժեշտ պայմանագրային իրավական բազան` արդյունավետ գործընկերության կազմակերպման համար:

Նա հատկապես նշեց զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ ասելով, որ Հայաստանն ու Լատվիան անցյալում զբոսաշրջության փոխանակման լավ ավանդույթներ են ունեցել, որոնք պետք է վերականգնել:

«Հայաստանը կարևորում է արտասահմանյան ներդրումները: իսկ ներդրումները հաջորդում են քաղաքական երկխոսության զարգացմանը: Կարծում եմ, մենք Լատվիայի հետ հարաբերություններում հասել ենք այդ գծին»,- ասաց Սարգսյանը: 

Նախագահի խոսքով` Հայաստանը ոչ մի սահմանափակում չի սահմանում արտասահմանյան կապիտալի համար: «Պատահական չէ, որ դեռ ոչ մի խոշոր ներդրող չի լքել երկիրը: Ես անձամբ երաշխավորում եմ արտասահմանյան ներդրումների հուսալիությունը Հայաստանում»,- հավելեց նախագահը:

Հայաստանի և Լատվիայի միջև ապրանքաշրջանառությունը 2008 թ.-ին 11,3 մլն դոլար է կազմել, որից 1,17 մլն-ը արտահանումն է, իսկ 10,11 մլն-ը՝ ներկրումը: 2004-2008 թթ.-ին ապրանքաշրջանառությունը 19,43 մլն դոլար է կազմել: Հայաստանից Լատվիա արտահանվող հիմնական ապրանքներն են ալկոհոլային խմիչքները, քացախը, օպտիկան, իսկ ներկրվողները՝ երկաթուղային լոկոմոտիվները, մսեղենն ու ձկնեղենը: -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: