+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը լոյալ կվերաբերվի իր ընդդիմախոսներին. վարչապետ
10:51
11 Դեկտեմբերի 2009

Հայաստանի կառավարությունը թշնամաբար չի վերաբերվի իր ընդդիմախոսներին, հինգշաբթի խորհրդարանում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Խորհրդարանում պետբյուջեի նախօրեին կայացած քննարկումների ընթացքում «Դաշնակցություն» և «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները դժգոհություն հայտնեցին ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի ելույթներից մեկից՝ այն գնահատելով որպես թշնամանքի դրսևորում ընդդիմության հանդեպ: Նախարարը, մասնավոևրապես, հայտարարել էր, որ որոշ առաջարկներ չեն ընդգրկվել պետբյուջեում, քանի որ ընդդիմությունը դրանք մերժել է:

Այս առնչությամբ վարչապետը նշել է, որ պետք չէ բացասական գնահատականներ տալ ու գոյություն չունեցող ենթատեքստ փնտրել: «Չեմ կարծում, որ սա այն դեպքն է, որից պետք է մեծ պատմություն սարքել»,- ասաց Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը կոչ է արել բոլորին կառուցողական քննարկումներ վարել ու հարգալից վերաբերվել միմյանց հանդեպ: «Մենք ուշադիր ու հարգալից կլինենք մեր ընդդիմախոսների հանդեպ, իսկ նրանց կողմից բարձրացված հարցերն ու քննադատությունը մեր ուշադրության կենտրոնում կլինեն, անգամ եթե մենք համաձայն չենք նրանց հետ, և նրանցից էլ նույն վերաբերմունքն ենք ակնկալում»,-ասաց Սարգսյանը:

Ընդ որում վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը չի հրաժարվում իր սկզբունքային դիրքորոշումներից, և որ Հայաստանում գործելու են այն օրենքները, որոնք ընդունվում են` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքը:

«Այսօրվա դրությամբ խորհրդարանի ու կառավարության հարաբերությունները բավականին կառուցողական են, և ես վստահ եմ, որ աշխատանքի նման ձևաչափը կպահպանավի նաև հետագայում, քանի որ նման երկխոսության արդյունքում շահում են օրենսդիր նախաձեռնությունները»«- ասաց Սարգսյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: