485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ազատ վիզային ռեժիմի ապահովումը պետք է դառնա Հայաստանի հիմնական նպատակը. Լատվիայի նախագահ
20:01
10 Դեկտեմբերի 2009

Ազատ վիզային ռեժիմի, ինչպես նաև ապրանքի, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժումը պետք է դառնա Հայաստանի հիմնական նպատակը, հինգշաբթի Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում ասաց Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը։

«Պետք չէ չափից շատ խնդիրներ դնել։ Բավական են երկու, բայց ամենահիմնական խնդիրները՝ դա ազատ վիզային ռեժիմի և ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի ապահովումն է»,- ասաց Զատլերսը։ 

Նրա խոսքերով, միայն «Արևելյան գործընկերության» հռչակարգրի ստորագրումը բավարար չէ, պետք է այն իրական բովանդակությամբ լցնել և հետևողականորեն գործել այդ ուղղությամբ։ Զատլերսը նշեց, որ Լատվիան պատրաստ է աջակցել Հայաստանին այս հարցում։

«Արևելյան գործընկերությունը» լեհ-շվեդական նախաձեռնություն է ԵՄ-ի և  հետխորհրդային երկրների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված քաղաքականության շրջանակներում: «Արևելյան գործընկերությունը» պետք է ընդգրկի Եվրամիության վեց հարևան-երկրներին՝ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային և Բելառուսին։ Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն 2009-2013 թվականներին հարևան-երկրներին 600 մլն եվրո կտրամադրի։

Զատլերսը նշեց, որ Լատվիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ, քաղաքական երկխոսության ակտիվացմամբ, տնտեսության, կրթության և բնապահպանության բնագավառներում հարաբերությունների զարգացմամբ:

Նա նշեց, որ Եվրամիության ապագա զարգացումը կապված է հարևան երկրների հետ համագործակցությամբ: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: