482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
A/H1N1 վիրուսով հիվանդների թիվը հասել է 54-ի. գլխավոր ինֆեկցիոնիստ
17:21
10 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 10  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. A/H1N1 վիրուսով («խոզագրիպ») հիվանդների թիվը ներկայումս հասել է 54-ի, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Նրա խոսքերով` ներկայումս «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժման է գտնվում 59 հիվանդ, որոնցից 15-ի մոտ խոզագրիպի ախտորոշումը հաստատվել է, ընդ որում հիվանդներից 26-ը երեխաներ են:

Միաժամանակ Ասոյանն ասաց, որ շնչառական սուր վիրուսային հիվանդությունների անկումը Հայաստանում կարելի է կանխատեսել արդեն դեկտեմբերի կեսերին:

«Ժամանակին և օպերատիվ ձեռնարկված քայլերը հիմք են տալիս շնչառական սուր վիրուսային հիվանդությունների տարածման նվազում կանխատեսել Հայաստանում արդեն դեկտեմբերի 12-13-ը»,- ասաց նա:

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սեզոնային գրիպի և շնչառական սուր վիրուսային ինֆեկցիայի 31467 դեպք:

Իր հերթին Հայաստանի առողջապահության նախարարության բժշկական օգնության ցուցաբերման կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը նշեց, որ, խուճապի կարիք չկա:

Առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները հիվանդությունների տարածումը կանխելու համար:

«Հայաստանի առողջապահության նախարարությանն առընթեր ստեղծվել և գործում է օպերատիվ շտաբ առողջապահության նախարարի գլխավորությամբ, ուր օրը երկու անգամ ներկայացվում են ամբողջ հանրապետության բոլոր տվյալները և համապատասխան քայլեր են ձեռնարկվում»,- ասաց Պողոսյանը:

Բացի այդ, նրա խոսքերով, այսուհետ Հայաստանի առողջապահության նախարարությանն առընթեր գործում է թեժ գիծ արդեն երկու հեռախոսահամարներով՝ 52-88-72 և 56-53-23, որոնք աշխատում են շուրջօրյա և որոնցով քաղաքացիներն արդեն կարող են ստանալ հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն առողջության հետ կապված հարցերով:

Պողոսյանը հավաստիացրեց, որ AH1/N1 գրիպը ոչնչով չի տարբերվում սովորական սեզոնային գրիպից և հիգիենայի տարրական կանոնների պահպանման, ինչպես նաև սեփական առողջության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ժամանակին բժիշկի դիմելու դեպքում անհանգստության կարիք չի լինի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: