480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը նշում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը
14:12
10 Դեկտեմբերի 2009

Հայաստանը նշում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ինչի կապակցությամբ կազմակերպված է «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը. Նվաճումներ և մարտահրավերներ» թեմայով կլոր սեղան:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1948թ. դեկտեմբերի 10-ին ընդունել է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»: Այնտեղ հռչակվում է, թե ինչ իրավունքներ ունի մարդը ծննդյան օրից՝ անկախ ռասսայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային կամ այլ դրությունից: 1950թ.-ից ի վեր, դեկտեմբերի 10 նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր:

Ինչպես կլոր սեղանի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդունելով մարդու իրավունքների պաշտպանության համապարփակ հռչակագիրը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մարդու իրավունքների պաշտպանության պատմության մեջ նոր փուլ բացեց: 

«Հռչակագրում շատ հստակ ձևակերպված են հիմնական գաղափարներն այն մասին, թե ինչպես է պետք աշխարհում հասնել նրան, որ մարդու իրավունքներն ընդունվեն ու հարգվեն»,- ասաց Սարգսյանը: Վարչապետը նշեց, որ պետությունները պետք է առաջընթացային միջոցառումներ և ծրագրեր իրականացնեն, որպեսզի լուսավորման ու կրթման միջոցով մարդկությունը գիտակցի մարդու իրավունքների բուն իմաստը և դրա համար ձևավորվի համապատասխան մթնոլորտ ու հնարավորություններ:  

«Փաստորեն տվյալ արժեհամակարգը պետք է անհրաժեշտություն դառնա յուրաքանչյուրի համար, առանց որի հնարավոր չէ պատկերացնել բարեկեցիկ կյանքը»,- ասաց Սարգսյանը: Ինչպես կարծում է կառավարության ղեկավարը, ժամանակակից հասարակությունը չի կարող զարգանալ առանց հարգանքի ու մարդու իրավունքների ընդունման, և դա հատկապես ակնհայտ է այսօր, քանի որ հասարակության զարգացման շարժիչ ուժը գիտելիքն է:   

Նրա խոսքերով, գիտելիք ստացող և ժամանակակից պետության շարժիչ ուժ հանդիսացող մարդը չի կարող իր կյանքը պատկերացնել առանց մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների:

«Մեր պարտքն է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրականացնել իր սահմանադրական իրավունքները, քանի որ դրանցում արտացոլված են մարդու իրավունքների հռչակագրի բոլոր 30 կետերի դրույթները»,- ասաց Սարգսյանը:

Ընդ որում վարչապետը նշեց, որ Հայաստանը ոչ միայն ընդունում է մարդու իրավունքների հետ կապված նոր օրենքներ, այլև՝ իրականացնում նոր ծրագրեր, մասնավորապես, եվրոպական հարևանության և «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նոր համագործակցություն ու «ԵՄ և Հայաստան. մարդու իրավունքների երկխոսության ծրագիր» նոր ձևաչափ-ծրագիր է հաստատված: 

Այս ծրագիրը կարևոր միջոցառում է, որը նոր խթաններ է տալիս հայ հասարակությանը և լուսավորման ու կրթման միջոցով մենք կկարողանանք Հայաստանում տարածել մարդու իրավունքները հարգելու գաղափարներն ու գաղափարախոսությունը՝ այն բոլորի համար դարձնելով անհրաժեշտություն»,- ասաց Սարգսյանը:-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։