486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կազմակերպվող շինարարական ցուցահանդեսին թուրքական ընկերություններ կմասնակցեն
12:10
10 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. LOGOS EXPO Center-ի կազմակերպած «Կովկաս Շինարարություն և Վերանորոգում 2010» ցուցահանդեսին, որը կկայանա Երևանում 2010 թ. ապրիլի 2-4-ը, կմասնակցի ավելի քան 30-ը առաջատար թուրքական շինարարական ընկերություն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին LOGOS EXPO Center-ի մամուլի ծառայությունից:

«Դա հնարավոր է դարձել LOGOS EXPO Center-ի և Թուրքիայի հանրապետության ցուցադրական ընկերություններից մեկի՝ Turkel Fair Organizations INC-ի միջև ստորագրված համաձայնագրի շնորհիվ»,- LOGOS EXPO Center կազմակերպության գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանի խոսքերը մեջբերեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Նրա խոսքով, համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է թուրքական ընկերությունների ակտիվ մասնակցություն բոլոր այն ցուցահանդեսներին, որոնք կազմակերպում է LOGOS EXPO Center-ը, ինչը միջպետական տնտեսական հարաբերությունների զարգացման խթան է հանդիսանում:

LOGOS EXPO Center-ում կարծում են, որ վերջին ժամանակների քաղաքական ակտիվությունը՝ ուղղված Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, արդեն տալիս է տնտեսական պտուղները:

«Կովկաս Շինարարություն և Վերանորոգում 2010» ցուցահանդեսը կանցկացվի Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մասնակցների թվում են Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը:

LOGOS EXPO Center - ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից եւ առաջատարն է համարվում բազմաճյուղային, արդյունաբերական, տեղական եւ միջազգային ցուցահանդեսների եւ կոնգրեսների կազմակերպման գործում։

Գործունեության 10 տարվա ընթացքում LOGOS EXPO Center - ը կազմակերպել է ավելի քան 90 մասնագիտացված եւ միջազգային ցուցահանդեսներ, որոնք ներառել են տնտեսության տարբեր ոլորտները։

«LOGOS EXPO Center –ը՝ կառավարության, նախարարությունների ու տեսչությունների, դեսպանատների աջակցությամբ, ամեն տարի մինչև 15 մասնագիտացված ցուցահանդես է կազմակերպում, որոնք արտացոլում են ազգային տնտեսության դինամիկ զարգացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։