477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Նախապայմանների առաջադրումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կողմերին «փակ շրջան» կվերադարձնի. Նալբանդյան
20:04
09 Դեկտեմբերի 2009

Նախապայմանների առաջադրումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կողմերին կվերադարձնի «փակ շրջան», չորեքշաբթի խորհրդարանում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման և բանակցությունների մանրամասների մասին «Դաշնակցություն» խմբակցության հարցին։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Նախարարը նշեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ արձանագրությունները պետք է ստորագրվեն և վավերացվեն Թուրքիայի կողմից առանց նախապայմանների։

Նրա խոսքերով, թեև հնչել են հայտարարություններ այն մասին, որ նախապայմաններ կան, այդ թվում՝ արձանագրություններում, սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ նախապայմաններ չեն եղել նույնիսկ ստորագրման ընթացքում, թեև թուրքական խորհրդարանը կարող է նախապայմաններ առաջ քաշել վավերացման համար։

«Եթե մենք վերադառնանք նախապայմանների առկայությամբ երկխոսությանը, ապա կվերադառնանք «փակ շրջան», որտեղ մենք եղել ենք մինչև այս գործընթացի սկիզբը։ Այն կողմը, որը կգնա նման փորձերի, իր վրա կվերցնի ողջ պատասխանատվությունը համապատասխան հետևանքներով, ինչը հասկանում են Թուրքիայում։ Այսպիսին է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ միջազգային հանրության դիրքորոշումը»,- ասաց Նալբանդյանը։

Միաժամանակ նախարարը որոշ առաջխաղացում նշեց Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցից հետո, որի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ում ակնկալում են արձանագրությունների վավերացումն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում։

Նալբանդյանի խոսքերով, Հայաստանի կառավարության քայլերն ուղղված են երկրի Սահմանադրությանը համապատասխան Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությունների ստեղծմանը, ինչը, սակայն, չի նշանակում  հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից։

«Հայաստանը հետևողական է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում՝ համոզված լինելով, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը կնպաստի ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը»,- ասաց Նալբանդյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանների պատճառով։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը:

Անկարայի նախաձեռնությամբ, 1993թ.-ից փակ է հայ-թուրքական սահմանը, ինչի հետևանքով Հայաստանի տնտեսությանը տարեկան 500 մլն դոլարի վնաս է հասցվում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: