478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարող է համարժեք քայլերի գնալ՝ ի պատասխան Թուրքիայի նախապայմանին. ՀՀ փոխարտգործնախարար
17:35
09 Դեկտեմբերի 2009

Հայաստանն էլ կարող է նախապայման առաջ քաշել այն դեպքում, եթե հայ-թուրքական հարաբերությունների համար Թուրքիան  նախապայմաններ առաջադրի, չորեքշաբթի  ԵՊՀ-ում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ-ում արված հայտարարոթյունը՝ արձանագրությունների վավերացման համար գոյություն ունեցող նախապայմանների մասին:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, ասել էր Թուրքիայի վարչապետն իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ Վաշինգտոնում ունեցած հանդիպումից հետո:

«Երբ մենք արձանագրություն էինք ստորագրում Հայաստանի հետ, ոչ մի նախապայման այնտեղ չկար: Սակայն մեր խորհրդարանում այդ փաստաթղթի ստորագրումը նախապայման է պահանջում: Որպեսզի լուծվի այդ հարցը, միայն քաղաքական կամքը բավական չէ: Թուրքական խորհրդարանի համար այդ թեման չափազանց զգայուն է»,- ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ այդ իրավիճակից դուրս գալու ելքը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն արագացնելն է:

ՀՀ փոխարտգործնախարարը հայտարարեց, որ Թուրքիայի խորհրդարանը պետք է վավերացնի արձանագրությունները առանց նախապայմանների, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և արտգործնախարարը բազմաթիվ անգամ հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապելը կսպառնա այդ գործընթացներին:

«Եթե կողմերից մեկը նախապայման է առաջ քաշում, ապա, բնականաբար, կարող են ի հայտ գալ  մեր արդարացի նախապայմանները՝ հայոց ցեղասպանության ճանաչումն ու սահմանի միակողմանի բացումը: Ամեն դեպքում կյանքը չափազանց հարուստ է, և ապագան ցույց կտա, թե որ ուղղությամբ կընթանա գործընթացը, և հավատարիմ կլինի, արդյոք, Թուրքիան իր ստանձնած պարտավորություններին»,- ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ երբ Հայաստանը համաձայնում էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններին, ենթադրում էր, որ գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների ՝ 1915թ. հայոց ցեղասպանության ճանաչման արդարացի պահանջի ու սահմանի անհապաղ բացման:

ՀՀ փոխարտգործնախարարն ավելացրեց նաև, որ նախապայմանների բացակայության տակ Հայաստանը հասկանում է, որ Թուրքիան մերժում է, որ Հայաստանը մասնակցի այնպիսի գործողությունների, որոնք կարող են կասկածի տակ դնել ցեղասպանության փաստը, մերժում է ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության մեջ միակողմանի զիջումները:

Ընդ որում, Քոչարյանը կոչ արեց սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը տեսնելու համար՝ Թուրքիան հետևողական կլինի՞, արդյոք, իր հայտարարություններին:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանների պատճառով։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը:

Անկարայի նախաձեռնությամբ, 1993թ.-ից փակ է հայ-թուրքական սահմանը, ինչի հետևանքով Հայաստանի տնտեսությանը տարեկան 500 մլն դոլարի վնաս է հասցվում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: