480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի հանրային պալատները համագործակցության հուշագիր են ստորագրել
16:55
09 Դեկտեմբերի 2009

Հայաստանի և Ռուսաստանի հանրային պալատները համագործակցության հուշագիր են  ստորագրել, ասաց Պետաիրավական հարցերի  Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը։

«Հայաստանի Հանրային խորհրդի պատվիրակությունը դեկտեմբերի 1-5-ը աշխատանքային այցով Մոսկվայում էր գտնվում, որի ընթացքում, մասնավորապես, հանդիպում և բանակցություններ անցկացվեցին Ռուսաստանի Հանրային խորհրդի ղեկավարության և անդամների հետ, որոնց արդյունքում երկկողմ համագործակցության հուշագիր ստորագրվեց»,- չորեքշաբթի ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Բադիրյանի խոսքերով, տվյալ փաստաթուղթն իրավական բազա դարձավ երկու ինստիտուցիոնալ կառույցների միջև հարաբերությունների հաստատման համար։

«Ռուս գործընկերների հետ ստորագրած Հուշագիրը համագործակցության տեսանկյունից ընդհանուր բնույթ է կրում երկու երկրների քաղաքացիական հասարակությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաև փոխադարձ այցերի ուղղությամբ համատեղ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ»,- պարզաբանեց նա։

Հանձնաժողովի ղեկավարն ավելացրեց նաև, որ Ռուսաստանի Հանրային խորհրդի հետ հարաբերությունների հաստատումը կարևոր է հայկական նույն կառույցի համար նաև այն պատճառով, որ «նրանց փորձը շատ օգտակար կլինի մեզ»։

Հանրային խորհուրդը խորհրդատվական մարմնի կարգավիճակով ստեղծվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 13-ի հատուկ հրամանագրով։

ՀՀ Հանրային խորհրդի իրավասությունների մեջ են մտնում բոլոր պետական նշանակություն ունեցող հարցերի քննարկումը, օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, երկրի նախագահի հրամանագրերի վերլուծությունը։

Համաձայն հաստատված կանոնադրության, Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմին է, որն ունի 36 անդամ:

Հանրային խորհրդի մյուս 24 ներկայացուցիչներն ընտրվել են համաձայն հաստատված կանոնակարգի և ժամկետների։ Հայկական Հանրային խորհուրդը կարելի է համարել Ռուսաստանի Հանրային խորհրդի կրկնությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: