481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
«Այբ» կրթական հիմնադրամը ազգային դպրոցի մոդելի հայեցակարգ է մշակել
14:10
09 Դեկտեմբերի 2009

«Այբ» կրթական հիմնադրամը ազգային դպրոց-համայնքի մոդելի հայեցակարգ է մշակել, որը չորեքշաբթի ներկայացրել է հայ գործարարներին: 

«Մենք մշակել ենք բավականին լայն հայեցակարգ, և մեզ համար շատ կարևոր է տարբեր ոլորտների ներկայացուցիչների կարծիքը, ինչի կապակցությամբ անցկացնում ենք արդեն երրորդ կլոր սեղանը, այս անգամ` բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- լրագրողներին ասաց «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը՝ հստակեցնելով, որ առաջին երկու կլոր սեղաններն անցկացվել են ԶԼմ-ների ղեկավարների և ճարտարապետների հետ:   

Նա նշել է, որ գործարարների հետ հանդիպումը այդ ոլորտի ներկայացուցիչների կարծիքն իմանալու նպատակն ունի առ այն, թե որքանով իրական են նրանք համարում դպրոցի այդ մոդելը:

«Դպրոցը, որը մենք պատկերացնում ենք որպես մեր կրթական համակարգի ապագա, մի կառույց է լինելու, որը նպաստելու է երիտասարդ սերնդի ներուժի բացահայտմանը»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը:

Նրա խոսքերով` դպրոցի նոր մոդելը կներմուծվի ոչ միայն Հայաստանում, այն կարող է օգտագործվել նաև այն երկրներում, որոնք կցանկանան փոխառել այս դրական փորձը:   

«Բիզնես-միջավայրի ներկայացուցիչներից մենք ակնկալում ենք կառուցողական առաջարկներ ընդհանուր կրթության համակրգի արդյունավետ կառավարման վերաբերյալ, ինչպես նաև ֆինանսական կառավարման վերաբերյալ»,- ասաց Սահակյանը:  

Բացի այդ գործադիր տնօրենը նշեց, որ կքննարկվի նաև շրջանավարտների հետագա գործի տեղավորման հնարավորության հարցը:

«Այբ» կրթական հիմնադրամի դպրոց-համայնքի ծրագիրը ներկայացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու արժանացել նրա բարձր գնահատականին:

Դպրոց-համայնքի հայեցակարգի թեմայով մի շարք քննարկումները կավարտվեն 2010 թ.-ի հուլիսին եզրափակիչ գիտաժողովով, որի արդյունքում կհաստատվի 21-րդ դարի հայկական ազգային հանրակրթական դպրոցի հայեցակարգը:

Մշակվող հայեցակարգով ստեղծված դպրոցը Հայաստանում միջնակարգ կրթության մակրոհամակարգի զարգացման համար միկրոմոդել կհանդիսանա: 

Դպրոցը կսկսի գործել Երևանի ծայրամասերից մեկում` հատուկ դրա համար պետության կողմից տրամադրված տարածքում:

Այնտեղ կկրթվեն 810 երեխաներ Երևանից, Հայաստանի մարզերից և սփյուռքից: Աշակերտների և մանկավարժների ընդունելությունը տեղի կունենա մրցութային կարգով: -0-
 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: