486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գյուղատնտեսությանը հասցված վնասը եղանակային վատ պայմանների արդյունքում կազմել է 35 մլն դոլար. գյուղնախարարություն
16:31
08 Դեկտեմբերի 2009

Հայաստանի գյուղատնտեսությանը հասցված վնասը եղանակային վատ պայմանների արդյունքում կազմել է 13,5 մլրդ դրամ (35 մլն դոլար), երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։

Ըստ նրա, մասնավորապես, կարկուտի հետևանքով մեծապես տուժել են Հայաստանի 270 գյուղական համայնքները։

«Բացի այդ, ապրիլի 23-24 տեղացած ձյունը մեծ վնաս է հասցրել հանրապետության գրեթե բոլոր մարզերի ցանքատարծություններին։ Ոչնչացվել է մինչև 30 տոկոս բերք»,- ասաց փոխնախարարը։

Գալստյանը նշեց նաև, որ եղանակային վատ պայմաններն ազդել են նաև մթերքի որակի վրա, մասնավորապես, խաղողի մեջ շաքարի տոկոսի վրա, ինչի պատճառով գյուղացիները բախվել են իրացման հետ կապված խնդիրների։

Նա ավելացրեց, որ պետությունը քայլեր է ձեռնարկում բերքի վրա եղանակային պայմանների բացասական ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ, մասնավորապես, հակակարկտային կայանների համակարգի ներդրման միջոցով։

«Հակակարկտային կայանների ցանցի ընդլայնմանը 2010 թվականին կտրամադրվի 550 մլն դրամ (շուրջ 1,43 մլն դոլար)»,- ասաց փոխնախարարը։

Ներկայումս Արագածոտնի մարզում շահագործվում է հակակարկտային 15 կայան, Արմավիրի մարզում տեղադրված է 18 կայան, Արարատի՝ 12 և Շիրակի մարզում՝ 6։

Հայաստանի կառավարությունն այս տարվա նոյեմբերին հաստատել է երկրի տարածքում հակակարկտային համակարգի զարգացման միջոցառումների ծրագիրը 2010-2011 թվականների համար, ինչպես նաև Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ազդեցության ծառայությանն անվերադարձ օգտագործման համար փոխանցել է անհրաժեշտ սարքավորումներ։

Հայաստանի կառավարության հաստատած ծրագրի համապատասխան` հատուկ ուշադրություն է դարձվելու ինտենսիվ գյուղատնտեսության մարզերին, որոնց սպառնում է կարկուտը, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերին։ Ծրագրին համապատասխան` այնտեղ 2010-2011 թվականներին նախատեսվում է տեղակայել 79 հակակարկտային կայան, ինչով կպաշտպանվի 30 հազար հեկտար հողատարածք։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։