480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի խուճապի պատճառը Թուրքիայի արտաքին քաղաքական կարգախոսի փոփոխումն է. փորձագետ
15:07
08 Դեկտեմբերի 2009

ՀՀ և Ադրբեջանի նախագահների՝ մյունխենյան հանդիպմանը նախորդած ադրբեջանական կողմի խուճապահար հայտարարությունների պատճառը Թուրքիայի արտաքին քաղաքական կարգախոսի փոփոխումն է, «Նովոստի-Արմենիա» գործկալությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նոյեմբերի 22-ին Մյունխենում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին Իլհամ Ալիևը հանդես էր եկել հերթական ռազմատենչ հայտարարությամբ, որում չի բացառել Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը:  

«Հաշվի առնելով հստակ կառուցվող տրամաբանական շղթան՝ Ադրբեջանի ներկայիս պահվածքը լիովին բացատրելի է»,- կարծում է Իսկանդարյանը:
 
Ադրբեջանի ցուցաբերած ջղաձգությունը փորձագետը բացատրում է նրանով, որ Թուրքիան, որը Ղարաբաղյան հարցում ադրբեջանական քաղաքականության ուղղությունն էր բռնել, անսպասելիորեն սկսել է իր արտաքին քաղաքական կուրսը կառուցել « ոչ մի խնդիր հարևանների հետ» կարգախոսի ներքո. ի զարմանս Ադրբեջանի, դրանց թվում է նաև Հայաստանը:

«Այսպիսով, վերջին 15 տարում առաջին անգամ թուրք-հայկական հարաբերությունները կարծես թե անջատվում են հայ-ադրբեջանական հարաբերություններից, ինչը Ադրբեջանի կողմից դիտվում է որպես կորուստ, լուրջ հարված երկրի շահերին»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով, ողջ միջազգային հանրությունը հրաշալի գիտակցում է, որ առանց այն էլ բարդ ղարաբաղյան հակամարտությունը ոչ պակաս բարդ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապելը, գրեթե անհնարին է դարձնում վերջինը, ինչից էլ ջանում է օգտվել Ադրբեջանը:

Իսկանդարյանը կարծում է, որ, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում պետական շահերին լուրջ սպառնալիք տեսնելով, Ադրբեջանը փորձում է իր համար մատչելի մեթոդներով (մասնավորապես ռազմատենչ հայտարարությունների), հայտարարել տարածաշրջանում ապակայունացման հնարավորության մասին:

Միևնույն ժամանակ փորձագետը պարզաբանում է, որ այս քաղաքական խաղում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներգրավում է ավելի շուտ որպես օժանդակ գործիք հակամարտության կարգավորման գործընթացին խոչընդոտելու փորձ կատարելու համար կամ, ընդհակառակը, այն հրահրելու, քանի որ այդ գործընթացում ամեն դեպքում տեղաշարժեր գրանցվել են, մասնավորապես Մադրիդյան սկզբունքներով բանակցային գործընթացի շրջանակներում:

Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։