481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Լատվիայի նախագահը եռօրյա պետական այցով Հայաստան կժամանի
13:44
08 Դեկտեմբերի 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով չորեքշաբթի եռօրյա պետական այցով Հայաստան կժամանի Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Նույն օրը Լատվիայի նախագահը և տիկին Լիլիտա Զատլերեն ՀՀ Նախագահի և տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ ներկա կգտնվեն Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Լատվիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վալդիս Զատլերսի առանձնազրույցը:

Այնուհետև կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր: Հայաստանի և Լատվիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նույն օրը Հայաստանի Նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Լատվիայի Նախագահի ու տիկին Լիլիտա Զատլերեի կտրվի պետական ճաշ:

Այցի շրջանակում նախագահ  Զատլերսը  հանդիպումներ կունենա նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Հայաստանի և Լատվիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-լատվիական բիզնես ֆորումի բացման արարողությունը:

Լատվիայի նախագահը կայցելի նաև Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում:

Երևանի պետական համալսարանում Նախագահ Զատլերսը  հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Երևանի քաղաքապետարանում Լատվիայի Նախագահը հանդիպում կունենա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և քաղաքի մի խումբ պատվավոր քաղաքացիների հետ, կշրջի Երևանի պատմության թանգարանում:

Հայաստան այցի օրերին Լատվիայի նախագահը կլինի նաև Երևանի կոնյակի գործարանում և Մատենադարանում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: