480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը 4 տարեկան է
12:10
08 Դեկտեմբերի 2009

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալությունն արդեն 4 տարի է, ինչ գործում է հայկական մեդիա շուկայում և համալրել է առաջատարների շարքերը:

«Գործակալության գործունեությունը փաստացիորեն սկսվել է 2005 թ.-ի դեկտեմբերի 8-ին տեղեկատվական փոխանակման ոլորտում ՌԻԱ Նովոստի ՄՏՌԳ հետ գործընկերային համաձայնագրի կնքումից հետո»,- ասաց «Նովոստի-Արմենիա» ՄՏԳ գլխավոր տնօրեն Գալինա Դավիդյանը:   

Նրա խոսքով, ՌԻԱ Նովոստիի հետ համագործակցությունը լավ դպրոց է եղել գործակալության լրագրողների համար պրոֆեսիոնալ վարպետության բարձրացման առումով, ինչը թույլ է տվել նրան ոչ միայն հաղթահարել հզոր մրցակցությունը, այլև դառնալ ամենապահանջված տեղեկատվական ռեսուրսներից մեկը մեր երկրի ցանցային ԶԼՄ-ների ոլորտում:

Այսօր, ըստ Arcaler Scorecard վարկանշային կայքի կողմից կազմված վիրտուալ ներկայացուցչությունների, վեբ-պորտալների, կայքերի, ինտերնետ-ռեսուրսների վարկանիշի, «Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեջբերման ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում հայկական լրատվական գործակալությունների ու կայքերի մեջ։ «Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը երկրում առաջին տեղն է զբաղեցնում նաև Yandex.ru որոնողական համակարգի վարկածով Հայաստանի լրատվական կայքերի վարկանիշում մեջբերման թեմատիկ ինդեքսով:

«Նոր վիրտուալ միջավայրը տեխնոլոգիաների ողջ բազմազանությամբ անճանաչելիորեն փոխել է ժամանակակից լրագրության շեշտադրումները, և մենք հրաշալի կերպով հասկանում ենք, որ մեր հետագա զարգացման համար միանշանակ անհրաժեշտ է մուլտիմեդիոն հմտություններ ունեցող պրոֆեսիոնալ-ունիվերսալ դառնալ: Միայն այդպես մենք կկարողանանք դիմակայել տեղեկատվական դաշտի գերհագեցվածության պայմաններում»,- ասաց Դավիդյանը:

Չորսամյակի կապակցությամբ գործակալությանը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության ու անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:

«Նախագծի հեղինակներին և «Նովոստի-Արմենիա» գործակալության աշխատակազմին շնորհավորում եմ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ձեր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաջողվել է կարճ ժամանակում գրավել ու պահպանել Հայաստանի և տարածաշրջանի ԶԼՄ-ների վարկանիշում առաջատար դիրքերից մեկը: Գործակալության տեղեկատվությունը տարբերվում է օպերատիվությամբ և հավաստիությամբ, ինչը թույլ է տալիս ինձ և իմ գործընկերներին վստահել ձեր արտադրանքին և օգտագործել այն մեր աշխատանքում: Նոր տեխնոլոգիաների կիրառումն ու նոր գաղափարների իրականացումը «Նովոստի-Արմենիա» գործակալության աշխատանքը դինամիկ է դարձնում և ընթերցողի մոտ հետաքրքրություն առաջ բերում իր գործունեության հանդեպ»,- ասվում է Մայիլյանի շնորհավորական ուղերձում: 

Ինչպես կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, իր գոյության 4 տարում «Նովոստի-Արմենիա»-ն ստեղծել է սեփական տեղը Հայաստանի տեղեկատվական ծառայությունների շուկայում:   

«Նրա դերը հայկական տեղեկատվական դաշտում սահմանվում է մի շարք կարևոր գործոններով: «Նովոստի-Արմենիա»-ն աշխատում է պրոֆեսիոնալ, օպերատիվ և անկողմնակալ: Նրա տեղեկատվության վրա կարելի է համարձակորեն հույս դնել, ինչն էլ անում են ինչպես ընթերցողների մեծ բանակը, այնպես էլ պրոֆեսիոնալ լրագրողները: «Նովոստի-Արմենիա»-ն ունի իր հատուկ ճանաչելի ոճը. նրա լրատվական նյութերը տարբերվում են հստակ կառուցվածքով և համատեքստայնությամբ, որի շնորհիվ լսարանը կարող է ոչ միայն լուր իմանալ, այլև իմաստավորել այն, ինչը շատ կարևոր է սպառողի վրա թափվող հսկայական ու բարդ տեղեկատվական հոսքերի պարագայում»,- ասվում է Իսկանդարյանի շնորհավորական ուղերձում:  

2008թ.-ի մայիսին «Նովոստի-Արմենիա»-ն ՌԻԱ Նովոստի ՄՏՌԳ հետ համատեղ թողարկել է «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնը՝ զինված բացառիկ մուլտիմեդիոն հնարավորություններով, ինչը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմում մամուլի ասուլիսներ ու տեսակամուրջներ անցկացնել:   

Գործունեության մեկուկես տարում մեդիա-հարթակը ակտիվ արձագանքել է երկրում տեղի ունեցող իրադարձություններին: «Նովոստի» մամուլի կենտրոնում եղել են երկրի խոշոր քաղաքական գործիչներ, ԿԲ նախագահը, ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, ՏՏ ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստի և շոու-բիզնեսի գործիչներ: Կազմակերպվել են աննախադեպ տեսակամուրջներ ԱՊՀ մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Մոսկվա, Կիև, Քիշնև, Մինսկ, ինչպես նաև Թբիլիսի, Բաքու և Անկարա քաղաքների:   

Հայ-թուրքական արձանագրությունների կնքումից հետո՝ հոկտեմբերի 13-ին կազմակերպված Երևան-Անկարա-Մոսկվա տեսակամուրջը՝ «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունը Արևելքում. հայ-թուրքական մերձեցում, խնդիրներ և իրողություններ» թեմայով, իր տեսակի մեջ աննախադեպ եղավ:

Հայ հասարակայնությունն առաջին անգամ կարողացավ նման ձևաչափում ծանոթանալ ոչ միայն հայ փորձագետների, այլ ռուս և թուրք վերլուծաբանների դիրքորոշման հետ՝ լսելով նրանց կարծիքը իրենց իսկ շուրթերից իրական ժամանակի ռեժիմում:

Գործակալությունը հրապարակում է վերլուծություններ, մեկնաբանություններ, հարցազրույցներ, որոնք աչքի են ընկնում հեղինակների, թեմաների և զրուցակիցների արդիական ընտրությամբ:  

««Նովոստի-Արմենիա» ինտերնետ-կայքն աշխատում է հստակ ու օպերատիվ՝ այդպիսով նպաստելով Հայաստանի ինտերնետ-ոլորտի մասսայականացմանն ու զարգացմանը, ինչը չափազանց արդիական է երկրի համար, հատկապես հաշվի առնելով նրա հսկայաթիվ սփյուռքը տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում: Գործակալությունն իր զգալի ներդրումն ունի Հայաստանում ռուսերեն լեզվի պահպանման և զարգացման գործում: «Նովոստի-Արմենիա»-ի նյութերը գրվում են կատարյալ ճիշտ, հարուստ ու հստակ ռուսերեն լեզվով, ինչը դրական առումով առանձնացնում է նրան ԱՊՀ երկրներում հրատարակվող ռուսալեզու մի շարք պարբերականների ֆոնին»,- կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը:    

Այս տարվա մարտին «Նովոստի-Արմենիա»-ն լավագույնն է ճանաչվել «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անցկացրած «Եվրոպական թեմաների մոնիթորինգը հայկական ԶԼՄ-ներում» հետազոտության արդյունքներով «ԶԼՄ-ների կողմից առավել լայնորեն լուսաբանվող եվրոպական թեմաները» անվանակարգում:  

«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Կարեն Բեքարյանի խոսքերով, անցյալ 4 տարում ԱՄՆ «Նովոստի-Արմենիա»-ն Հայաստանում ամենաշատ կարդացվող աղբյուրներից մեկն է դարձել: Հավաստիություն և անաչառություն, ամբիոնի տրամադրում ամենալայն լսարանին, պրոֆեսիոնալիզմ և օպերատիվություն, ահա այն հատկությունները, որոնց շնորհիվ «Նովոստի-Արմենիա»-ն, փորձագետի կարծիքով, մասսայական է դարձել ոչ միայն գործընկերների ու փորձագետների, այլև ընթերցողների ամենալայն օղակի շրջանում:  

«Հատկապես կուզենայի նշել «Նովոստի-Արմենիա»-ի մամուլի կենտրոնը, որը ամուր գրավել է Հայաստանի համար ամենաարդիական թեմաների քննարկման տեղը: Ընդ որում, հարկ է նշել և այն, որ գործակալությունը, ժամանակակից հոսանքներին «գրագողությանն ու սենսացիաների ետևից ընկնելուն» հակառակ իր աշխատանքն անում է ազնիվ ու քրտնաջան, ինչն, իմ կարծիքով, բարձրացնում է ինչպես հենց իր ԶԼՄ-ի հեղինակությունը, այնպես էլ վստահությունը նրա հանդեպ որպես տեղեկատվության աղբյուրի, որը հանդիսանում է տեղեկատվական արտադրանքի արտադրող և իր աշխատանքն անում է անաչառ ու պրոֆեսիոնալ»,- ասաց Բեքարյանը:   

Հաճելի է նշել նաև այն, որ 2009թ. հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը որակի համար «Gold» կատեգորիայում «Միջազգային աստղ» մրցանակ է շնորհել: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։