486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կրթության նախարարությունը մինչև այսօրվա վերջը կորոշի մանկապարտեզների և դպրոցների ժամանակավոր փակման հարցը
13:48
07 Դեկտեմբերի 2009

Հայաստանի մանկապարտեզներում և դպրոցներում կարանտին հայտարարելու հարցը կորոշվի մինչև այսօրվա վերջը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ վերջին մի քանի օրվա ընթացքում երկրում շրջանառվում են մանկապարտեզների և դպրոցների փակման անհրաժեշտության վերաբերյալ լուրեր՝ գրիպի վիրուսի տարածման կապակցությամբ։

«Երկրում այսօր համաճարակաբանական իրավիճակը շատ տարբեր է, կան շրջաններ, որտեղ հաճախելիությունը շատ ցածր է, կան այնպիսիք, որտեղ փոփոխություններ ընդհանրապես չեն նկատվում։ Օրինակ՝ Լոռու մարզում չի արձանագրվել գրիպի ոչ մի դեպք, մինչդեռ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է հիվանդացության բարձր մակարդակ»,- ասաց Աշոտյանը։

Ինչպես նշեց նախարարը, մինչև օրվա վերջ նախարարությունը կամփոփի կրթական հաստատություններում հաճախելիության և հիվանդացության բոլոր տվյալներն, ինչը թույլ կտա վերջնական որոշում ընդունել այս հարցի վերաբերյալ։

Միաժամանակ նախարարը նշեց, որ կարանտինը չի վերաբերի բարձրագույն ուսումնական հաստատություններին։ Բացի այդ, նախարարի խոսքերով, օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկայում երկրում կարող է ձյուն տեղալ, ինչը թույլ կտա փոխել ինֆեկցիոն իրավիճակը։

«Վերջնական որոշումը կընդունվի մինչև այսօրվա երեկո, սակայն արդեն որոշված է, որ կարանտինը կտևի մեկ շաբաթ, ինչը բավական է համաճարակաբանական իրավիճակը կոտրելու և վիրուսային ինֆեկցիայի տարածումը կանխելու համար»,- ասաց Աշոտյանը։

Ինչպես նշեց նախարարը, կարանտին հայտարարելու դեպքում արդեն երեկոյան այդ մասին կհայտարարվի հեռուստատեսությամբ, հակառակ դեպքում ուսումնական գործընթացը կշարունակվի մինչև վերջնական որոշման ընդունումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։