480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը բարձր է գնահատում հայ ծանրամարտիկների պատրաստվածությունը
19:09
04 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ծանրամարտիկները գերազանց մարզավիճակում են, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը։

«Դրա վառ ապացույցն է ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի հաղթանակը Կորեայում կայացած առաջնությունում։ Մեր պատանիներն ու օրիորդները լավ մարզվում և բավական լավ արդյունքների են հասնում միջազգային մրցաշարերում»,- ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ Ավդալյանի հաղթանակը լավ խթան կհանդիսանա մյուս մարզիկների համար։

«Հույս ունեմ, որ հետագայում մեզ կհաջողվի նվաճել նաև օլիմպիական մեդալներ։ Դրա համար կան բոլոր նախադրյալները»,- ընդգծեց փոխնախարարը։

Խաչատրյանն ավելացրեց նաև, որ հայ մարզիկների և մարզիչների բարձր պրոֆեսիոնալիզմի ճանաչումն այն էր, որ ծանրամարտի հայկական հավաքականի մարզիչները մասնակցում են տարբեր միջազգային սեմինարների։

Հայ ծանրամարտիկ, Եվրոպայի 2008 թվականի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը նախորդ շաբաթ ոսկե մեդալ է նվաճել Կորեայում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում 266 կգ արդյունքով։ Ավդալյանը ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում ձևերում։

Վերջին անգամ Հայաստանը աշխարհի չեմպիոնի տիտղոս է նվաճել օլիմպիական մարզաձևերում յոթ տարի առաջ, ծանրամարտում՝ 18 տարի առաջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: