481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+12
Եղանակը Երևանում
Հայ
Նվազագույն կենսաթոշակը 2018 թվականին հավասար կլինի նվազագույն սպառողական զամբյուղի չափին. Սոցնախարարություն
19:00
04 Դեկտեմբերի 2009

Հայաստանում 2018 թվականին նվազագույն կենսաթոշակը հավասար կլինի նվազագույն սպառողական զամբյուղի չափին, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի սոցիալական ապահովման փոխնախարար Արտեմ Ասատրյանը։

Նրա խոսքերով, այսօր կենսաթոշակային համակարգի բեռնվածության ինդեքսը (աշխատող անձանց և կենսաթոշակառուների թվի հարաբերակցությունը) կենսաթոշակային համակարգի կարևոր ցուցանիշ է, որտեղ ընդունելի է 3։1 հարաբերակցությունը, սակայն Հայաստանում այսօր այդ հարաբերակցությունը կազմում է 1։1։
 
Միաժամանակ, ինչպես նշեց փոխնախարարը, առաջիկա տարիների ժողովրդագրական կանխատեսումները բացասական միտումներ են ցույց տալիս, քանի որ 2011-2012 թվականներին կմոտենա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնված անձանց տարիքը, երբ ժողովրդագրական բում արձանագրվեց, միաժամանակ աշխատանքի շուկա կմտնի 90-ականների սերունդը, երբ արձանագրվեց հարաբերականորեն ցածր ծնելիություն։

«Միտումները ցույց են տալիս, որ կենսաթոշակառուների և աշխատող անձանց հարաբերակցությունն առաջիկայում չի բարելավվի, ինչը լուրջ խնդիր է ֆինանսական համակարգի և կենսաթոշակների ադեկվատ չափի ապահովման տեսանկյունից»,- ասաց Ասատրյանը։

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում գործում է միջին աշխատավարձի նկատմամբ միջին կենսաթոշակի բավական ցածր ցուցանիշ, որը կազմում է 25 տոկոս, մինչդեռ միջին ցուցանիշը 40 տոկոս է։

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկա ժողովրդագրական իրավիճակի պայմաններում տվյալ ցուցանիշը չի կարող բարելավվել և չի պարունակում որևէ դրական միտում, ինչի կապակցությամբ առաջանում է կենսաթոշակային բարեփոխումների իրականացման անհրաժեշտություն»,- ասաց Ասատրյանը։

Փոխնախարարը նշեց նաև, որ կենսաթոշակային ծախսերը պետբյուջեի շրջանակներում կազմում են ՀՆԱ 5,8 տոկոսը, ինչը պետբյուջեի սոցիալական ծախսերի ամենաբարձր ուղղությունն է։

Միաժամանակ նա նշեց, որ ուսումնասիրությունների համաձայն, նվազագույն սպառողական զամբյուղին հավասար կենսաթոշակի վճարման համար անհրաժեշտ է մեծացնել կենսաթոշակային ծախսերն առնվազն երկու անգամ։

«Կենսաթոշակային բարեփոխումները թույլ կտան աստիճանաբար բարձրացնել նվազագույն բազային կենսաթոշակի չափը՝ հասցնելով այն նվազագույն սպառողական զամբյուղի չափին։ Դա ենթադրում է, որ Հայաստանում չեն լինի աղքատ կենսաթոշակառուներ»,- ասաց Ասատրյանը։

Փոխնախարարն ավելացրեց, որ հենց դրան են ուղղված կառավարության կողմից անցկացվող կենսաթոշակային բարեփոխումները, որոնց հաշվին 2011 թվականից Հայաստանում կներդրվի կենսաթոշակային եռաստիճան համակարգ։

«Նոր համակարգին համապատասխան նախատեսվում է 2012 թվականին ապահովել միջին բազային կենսաթոշակի համապատասխանեցումը նվազագույն սպառողական զամբյուղի ցուցանիշին, իսկ 2018 թվականին կենսաթոշակի նվազագույն չափը հասցնել մինչև նվազագույն սպառողական զամբյուղի 100 տոկոսին»։

«Դրանից հետո նվազագույն կենսաթոշակը կապահովի բոլոր կենսաթոշակառուներին նվազագույն սպառողական զամբյուղի չափով»,- ասաց Ասատրյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: