482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 2010 թ.-ից կսկսի էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա. նախարար
14:59
04 Դեկտեմբերի 2009

Հայաստանը 2010 թ.-ից կսկսի էլեկտրաէներգիա արտահանել Թուրքիա, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

«Ւմ կարծիքով՝ էլեկտրաէներգիայի արտահանումը կարող է սկսվել հաջորդ տարվա առաջին եռամսյակից հետո», - ասաց նախարարը Հրազդանի ՋԷԿ այցելության շրջանակներում:

Խոսելով ընկերության մասին, ում հետ համագործակցելու է Հայաստանը Թուրքիա էլեկտրաէներգիայի մատակարարման գործում՝ նախարարը հայտարարեց, որ «այժմ բավականին շատ ընկերություններ կան, որոնք շահագրգռվածություն են հայտնել, և մենք կընտրենք այն ընկերությունը, որը կառաջարկի լավագույն պայմաններ»:

Թուրքիա էլեկտրաէներգիա մատակարարելու համաձայնագիրը ստորագրվել է 2008 թ.-ի սեպտեմբերի 4-ին ՀՀ էներգետիայի և բնական ռեսուրսների նախարարության, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և բելգիական ՅՈՒՆԻՏ ընկերության միջև, որը զբաղվում է Թուրքիայի տարածքում բարձր լարման էլեկտրաէներեգիայի ներկրմամբ ու բաշխմամբ։  

Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է թուրքական կողմին 4-5 ամիս ժամանակ տալ ենթակայանները վերականգնելու և 3-4 կմ երկարությամբ ապամոնտաժված էլեկտրահաղորդիչ գծերը վերականգնելու համար։

Նախնական պայմանավորվածության համաձայան՝ Հայաստանը մատակարարումը կսկսի տարեկան 1,5 մլրդ կՎտ/ժ-ից՝ հաջորդող տարիներին այն հասցնելով տարեկան 3,5 մլրդ կՎտ/ժ-ի։ Ենթադրվում էր, որ էլեկտրաէներգիայի արժեքը էլեկտրաէներգիայի 1 մեգավատի համար 57 դոլար կկազմի, սակայն վերջնական գինը լրացուցիչ կհստակեցվի՝ կապված գազի գների փոփոխությունների և մատակարարման վերջնական ժամկետների հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։