486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական մշակույթը պահանջված է Հայաստանում. ՀՀ-ում ՌԴ դեսպան
11:00
04 Դեկտեմբերի 2009

Ռուսական մշակույթը պահանջված է Հայաստանում, համոզված է Հայաստանում Ռուսաստանի դաշնության  արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

«Ես որևէ կասկած չունեմ, որ ռուսական մշակույթը պահանջված է Հայաստանում: Ես համեմատելու փորձ ունեմ. ես Հայաստան եմ եկել Վրաստանից և այստեղ տեսել եմ ռուսական մշակույթի իրական պահանջարկ, ձգտում դրա նկատմամբ», - ասել է Կովալենկոն «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Կովալենկոն նշել է, որ լինելով Վրաստանում ՌԴ դեսպան՝ ինքը հաճախ է լսել, որ ռուսական մշակույթն ու ռուսաց լեզուն պահանջված չեն Վրաստանում, թեև  դեսպանը վրացի ժողովրդի հետ անձնական շփումներից հակառակն է զգացել:

Հինգշաբթի Երևանի ՌԴ դեսպանատանը տեղի է ունեցել ռուսական երաժշտության երեկո, որի ընթացքում հնչել են հայտնի ռուսական ռոմանսներ և ժողովրդական երգեր: Միջոցառմանը ներա են եղել ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայաստանում գործող խոշոր ռուսական ձեռնարկությունների ղեկավարներ, ինչպես նաև հայկական մտավորականության ներկայացուցիչներ:

ՌԴ դեսպանը նշել է, որ ռուսներն ու հայերն ընդհանուր շատ բան ունեն, մասնավորապես, նրանց երաժշտական ճաշակը շատ նման է: «Ընդհանուր ինչ-որ բան կա ռուսական և հայկական մտածելակերպի մեջ, ինչ-որ ընդհանուր թախիծ: Ռուսական հոգին շատ դժվար է հասկանալ, և հայկական հոգուն մտերիմ մի բան կա, ինչն արտահայտվում է նաև երաժշտության միջոցով: Դա փոխադարձ ձգողականությունն է», - ասել է նա:

Դեսպանի խոսքերով՝ Մոսկվայում ինքը հաճախ է այցելել Սպիվակովի համերգասրահ, ունկնդրել հայ կատարողներին և չի կարող մոռանալ մոսկվացիների ուրախությունն ու փայլող աչքերը, երբ նրանք լսում էին դուդուկ կամ ժողովրդական երգեր:

Խոսելով ռուսական ռոմանսների նկատմամբ սեփական վերաբերմունքի մասին՝ դեսպանն ընդգծել է, որ ռոմանսներ շատ է սիրում և պատրաստ է ողջ օրը ռոմանսներ լսել:

«Ռոմանսներում ինձ, առաջին հերթին, գրավում է կատարումը: Ընդհանրապես ես փոքր-ինչ հնաոճ մարդ եմ, ինձ դուր է գալիս ռուսական երաժշտության ձգվող մեղեդին, անկեղծությունը, արտահայտված ռոմանտիզմը: Այս ամենը զուգակցվում է ռուսական ռոմանսում: Խոսքերը հիասքանչ են: Որպես կանոն՝ ռոմանսները գրվում են շատ հայտնի պոետների բանաստեղծությունների հիման վրա, և դրանք ամենաշատ ընթերցվող բանաստեղծություններն են, բանաստեղծություններ, որոնք դարձել են ժողովրդական», - նշել է նա:

Կովալենկոն տեղեկացրել է, որ ՌԴ դեսպանատունը ծրագրում է մոտ ապագայում անցկացնել Սերգեյ Փարաջանովի երեկո: «Հաջորդ անգամ մենք անպայման կանցկացնենք Փարաջանովի ստեղծագործական կյանքին նվիրված երեկո: Մենք ցանկանում ենք, որ այդ երեկոն հռչակավոր վարպետին արժանի լինի: Մենք չենք կարող մեզ թույլ տալ կազմակերպել սոսկ մի երեկո, քանի որ դա կարող է վիրավորել հռչակավոր վարպետին», - ընդգծեց նա:

Երեկոյի կազմակերպիչներից մեկը՝ Երիտասարդական նախաձեռնությունների ռուս-հայկական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Արամ Թումասյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ միջոցառման գլխավոր նպատակն է հնարավորություն ընձեռնել հայ ունկնդրին ծանոթանալ ռուսական դասական երաժշտության, ռուսական ռոմանսների և ժողովրդական երգերի հետ, որոնք այժմ շատ դժվար է կենդանի կատարմամբ լսել Հայաստանում:

Ռուսական ռոմանսի նկատմամբ ունեցած սեփական վերաբերմունքը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ներկայացրեց նաև Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը, ով հայտնի է դարձել խորհրդային ֆիլմում Նիկոլո Պագանինիի դերակատարմամբ: «XXI դարը շատ աղմկոտ է, իսկ նման երաժշտությունը շոյում և ամոքում է մարդու հոգին», - նշել է նա՝ ավելացնելով, որ ինքը շատ վաղուց այդ ժանրի երկրպագուն է:

Մսրյանը նաև ընդգծել է, որ երաժշտություն և ռուսական մշակույթ սիրող մարդը չի կարող չսիրել ռուսական ռոմանսը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։