486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԱԾ-ն կանխել է ցանցային մարքետինգի անվան տակ գործող «բուրգի» անօրինական գործունեությունը
17:28
03 Դեկտեմբերի 2009

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը տեղեկացնում է ցանցային մարքետինգի անվան տակ գործող «ֆինանսական բուրգի» անօրինական գործունեության բացահայտման և կասեցման մասին։

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է ՀՀ տարածքում «Questnet» միջազգային կազմակերպության անվան տակ միմյանցից անկախ գործող երկու կազմակերպված խմբերի հանցավոր գործունեությունը, որն ուղղված է եղել խաբեության միջոցով քաղաքացիներից դրամական միջոցների հափշտակմանը և այսպես կոչված ֆինանսական բուրգի ստեղծմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ ներցանցային մարքետինգով զբաղվող «Questnet» կազմակերպությունը տարբեր երկրներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ունենալով ներկայացուցիչներ, ինտերնետ կայքի միջոցով քաղաքացիներին վաճառել է 600-1500 ԱՄՆ դոլար արժողությամբ իբր առողջությունը կարգավորող տարբեր տեսակի ապակյա ԲԻՈ-դիսկեր, տեխնիկական այլ ապրանքներ, ինչպես նաև մինչև 8 գրամ քաշով զարդեր և վզնոցներ։

Հետագայում քաղաքացիները, հասկանալով, որ վճարած գումարը տասնյակ անգամներ գերազանցում է ապրանքի իրական արժեքը, «Questnet»-ի ներկայացուցիչներից հետ են պահանջել իրենց գումարները։

Հաղորդագրության համաձայն՝ դրան ի պատասխան նրանց առաջարկվել է շարունակել ցանցի ընդլայնման գործընթացը՝ վստահեցնելով, որ նրանք ոչ միայն կարող են վերադարձնել իրենց վճարած գումարները, այլ նաև ստանալ զգալի եկամուտ։

«Քննությամբ պարզվել է, որ «Questnet»-ի ղեկավարներ Իրանի քաղաքացիներ Ռայմոնդ Քոչարյանի և ՀՀ քաղաքացի Վաչե Մանուկյանի կողմից կազմակերպած երևանյան ցանցում ընդգրկված են եղել ընդհանուր թվով 113 քաղաքացիներ, ում վստահությունը չարաշահելու եղանակով նրանցից հափշտակել է խոշոր չափի գումարներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Քոչարյանն ու Մանուկյանը ձերբակալված են։ Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը։

 «Մենք հորդորում ենք քաղաքացիներին չգայթակղվել արագ հարստանալու ցանկությամբ և հեռու մնալ նմանատիպ խարդախներից և կասկածելի կազմակերպություններին անդամակցելուց»,- նշվում է հաղորդագրությունում։

««Questnet» կազմակերպությունների հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ Քննչական վարչություն 57-93-16 հեռախոսահամարով»,- նշեցին մամուլի կենտրոնից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: