487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հաշմանդամների հանդեպ վերաբերմունքն անհրաժեշտ է փոխել և օգնել նրանց ինտեգրվել հասարակություն. վարչապետ
16:01
03 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հաշմանդամների հանդեպ վերաբերմունքն անհրաժեշտ է փոխել և օգնել նրանց ինտեգրվել հասարակություն, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

1992 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օր է հռչակել, և Հայաստանում այդ օրը արդեն 17 տարի է, ինչ նշվում է պետական մակարդակով։

Վարչապետը նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում 178 հազար հաշմանդամ գա գրանցված, որից 8274-ը՝ երեխաներ:

«Այսօր՝ հաշմանդամների միջազգային օրը, անհրաժեշտ է ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել հաշմանդամների խնդիրներին, և մենք՝ որպես կառավարություն, պարտավոր ենք հաշմանդամների կյանքը բարելավելու ծրագրեր իրականացնել ու պայմաններ ստեղծել նրանց՝ հասարակություն ինտեգրվելու համար»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ հաշմանդամները պետք է իրենց հայ հասարակության հավասար անդամներ զգան հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, և հաշմանդամների հանդեպ հասարակության վերաբերմունքի փոփոխման համար անհրաժեշտ է համագործակցություն ապահովել հասարակական կազմակերպությունների հետ:

«Հավասար վերաբերմունքն անհրաժեշտ է մանկուց սերմանել, մանկապարտեզից ու դպրոցից, որպեսզի հաշմանդամ երեխաներն իրենց հասարակությունից կտրված չզգան, սա շատ կարևոր հարց է, և մենք պետք է համապատասխան ազդակներ հաղորդենք հասարակությանը, ինչի կապակցությամբ հաշմանդամների հանդեպ վերաբերմունքը պետք է փոխվի»,- ասաց Սարգսյանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։