484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԿԸՀ-ն անհիմն է համարում խորհրդարանի պատգամավորի թեկնածուներից մեկի մեղադրանքները
20:03
02 Դեկտեմբերի 2009

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անհիմն է համարում խորհրդարանի պատգամավորի թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի՝ ԿԸՀ թիվ 10 ընտրատարածքում ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշման անօրինականության վերաբերյալ մեղադրանքները։

Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանն, ով թիվ 10 ընտրատարածքում մասնակցում է Հայաստանի լրացուցիչ խորհրդարանական ընտրությունների, հայտարարել է, որ անօրինական է համարում ԿԸՀ հոկտեմբերի 20-ի որոշումը՝ հունվարի 10-ին լրացուցիչ ընտրություններ նշանակելու վերաբերյալ։  

Հաղորդագրությունում նշվում է, որ օրենքի համաձայն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենքով սահմանված դեպքերում ընտրություններ նշանակում է` ընդունելով անհատական որոշում: Իր անհամաձայնությունն ընտրությունը 2010 թ. հունվարի 10-ին նշանակելու` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2009 թ. հոկտեմբերի 20-ի որոշման հետ Հմայակ Հովհաննիսյանը կարող էր արտահայտել` ՀՀ ընտրական օրենսգրքի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան:

ԿԸՀ-ն անդրադարձել է նաև Վլադիմիր Կոստանյանի` ս.թ. նոյեմբերի 20-ին` նախընտրական քարոզչության համար սահմանված ժամկետից շուտ, հանրահավաք կազմակերպելու հարցին։

ԿԸՀ-ում ընդգծեցին, որ  ՀՀ օրենսդրությունը երբեք և ոչ մի դեպքում չի արգելում ՀՀ որևէ քաղաքացու, անկախ ժամանակից և այլ պայմաններից, ՀՀ օրենսդրությանը համապատասխան անցկացնել ժողովներ, հանդիպումներ, հրապարակային քննարկումներ, բանավեճեր, հանրահավաքներ, երթեր, ցույցեր և այլն: 

ԿԸՀ-ի՝ լրացուցիչ ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ սեպտեմբերի 7-ին 10-րդ ընտրատարածքից մեծամասնական համակարգով ազգային ժողովի պատգմավոր ընտրված Խաչատուր Սուքիասյանը կամավոր վայր է դրել պատգամավորական լիազորությունները: Խոշոր ձեռներեց և խորհրդարանի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ավելի քան մեկ տարի գտնվում էր հետախուզման մեջ՝ Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների կապակցությամբ։ 2009թ. սեպտեմբերի 1-ին Սուքիասյանը հանձնվել է իրավապահներին: Որպես կասեցման միջոց ընտրվել է կալանքը: Սակայն արդեն սեպտեմբերի 4-ին նա ազատ է արձակվել՝ չբացակայելու մասին ստորագրությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։