483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան կարող է հաստատել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման վճռականությունը մինչև շաբաթվա վերջ. հայ պատգամավոր
18:50
02 Դեկտեմբերի 2009

Թուրքիան կարող է հաստատել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցում իր վճռականությունը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 7-ը, ասաց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի  նախագահ Գագիկ Մինասյանը։

Պատգամավորի խոսքերով, դեկտեմբերի 7-ին լրանում է թուրքական խորհրդարանի հանձնաժողովի կողմից հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլիի ստորագրած հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ եզրակացության ներկայացման ժամկետը։

Փաստաթղթերը պետք է հավանության արժանանան երկու երկրի խորհրդարանների կողմից, ինչից հետո նախատեսվում է հայ-թուրքական սահմանի բացումը։

«Իմ թուրք գործընկերները ՍԾՏՀ Խորհրդարանական ասամբլեայում միանշանակ ասում են, որ թուրքական խորհրդարանում իշխող կուսակցությունն ունի ակնհայտ մեծամասնություն, և խորհրդարանը, վերջիվերջո, դրական եզրակացություն կտա և կվավերացնի արձանագրությունները ,- չորեքշաբթի Մամուլի ազգային ակումբում լրագրողներին ասաց Մինասյանը։

Պատգամավորը, սակայն, ամբողջովին չբացառեց այն հավանականությունը, որ Թուրքիայի կողմից արձանագրությունները կարող են չվավերացվել։  

«Որոշակի ճնշում է նկատվում խորհրդարանական փոքրամասնությունների, ադրբեջանական համացեղակիցների, ինչպես նաև բնակչության բավական լայն զանգվածների կողմից, այդ պատճառով ոչ ոք միանշանակ չի ասի, որ թուրքական կողմը կվավերացնի այդ արձանագրությունները խելամիտ ժամկետներում»,- ասաց նա։

Միանշանակ Մինասյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է նման իրավիճակի և այդ դեպքում գործի կդրվեն, մասնավորապես, իր զինանոցում պահվող այլ մեխանիզմներ։ «Դա ցույց կտա, թե ինչ արժեք ունեն թուրքական կողմի՝ ամենաբարձր մակարդակով տված խոստումները մեր կողմից առանց նախապայմանների հարաբերությունների բարելավմանը գնալու ֆոնի ներքո»,- ասաց Մինասյանը։

«Այդ դեպքում Թուրքիան բավական լուրջ խնդիրներ կունենա, իսկ հայկական կողմը կկարողանա զգալի դիվիդենտներ ստանալ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում»,- ասաց նա։

Բացի այդ, հանձնաժողովի ղեկավարի խոսքերով, նկատի առնելով, որ դեկտեմբերի 7-ին ծրագրված է նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը, «այդ հանդիպման համար ավելի վատ պայման, քան արձանագրությունների վերաբերյալ բացասական եզրակացությունն է, լինել չի կարող»։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: