480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական էստրադայի աստղերը նկարահանվել են անվտանգության ամրագոտիների օգտագործումը քարոզող հոլովակում
17:29
02 Դեկտեմբերի 2009

Հայկական էստրադայի աստղեր Անդրեն, Հասմիկ Կարապետյանը և Զարուհի Բաբայանը անվտանգության ամրագոտիների օգտագործումը քարոզող տեսահոլովակ են նկարահանել։

Հոլովակը պատմում է փոքրիկ աղջկա մասին, ով կորցրել է իր ծնողներին ավտովթարում՝ անվտանգության ամրագոտիները չամրացնելու պատճառով։

Ինչպես հայտարարեց Անդրեն «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հոլովակի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպությանը և հենց արտիստներին։

«Մենք մեր առջև խնդիր ենք դրել բարձրացնել ոչ միայն անվտանգության ամրագոտիների օգտագործման հարցն, այլ ընդհանուր առմամբ երթևեկության կանոնների պահպանմանը հարցը։ Մենք ձգտում ենք դեպի Եվրոպա, բայց չենք ցանկանում պահպանել Եվրոպայում ընդունված օրենքները»,- ասաց Անդրեն։

Անդրեն հայկական էստրադայի ամենաճանաչված արտիստներից է։ Նա առաջին անգամ ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում 2006 թվականին և զբաղեցրեց 8-րդ տեղը։

Երգչի կարծիքով, հայերը չեն ցանկանում օրենքներ պահպանել իրենց երկրում, սակայն արտերկրում իրենց պահում են որպես օրինապահ քաղաքացիներ։

«Մենք պետք է ինքներս մեր մեջ ներդնենք այն մշակույթն ու գիտակցումը, որ օրենքներն անհրաժեշտ է պահպանել ոչ թե այն պատճառով, որ այդպես ընդունված է, այլ այն պատճառով, որ դրանից է երբեմն կախված մեր կյանքը»,- ասաց նա։

Հայաստանի վարչական իրավախախտումների մասին Օրենսգրքում պատժամիջոցներ են սահմանված առանց անվտանգության ամրագոտիներն ամրացնելու տրանսպորտային միջոցներ վարելու համար։ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը 2009 թվականի օգոստոսի 13-ին հանձնարարել է խստացնել Օրենսգրքի համապատասխան դրույթի պահպանման վերահսկողությունը։

Իր հերթին Զարուհի Բաբայանը նշեց, որ հոլովակի ուղերձը խոսում է այն մասին, որ թանկ է յուրաքանչյուր մարդու կյանքը։

«Մենք հույս ունենք, որ հոլովակը կցուցադրվի Հայաստանի բոլոր հեռուստաալիքներով, քանի որ սա ոչ թե այս կամ այն արտիստի հերթական հոլովակն է, այլ ունի հստակ սոցիալական ուղղվածություն»,- ասաց Բաբայանը։

Նա նաև հույս հայտնեց, որ հոլովակը համապատասխանաբար կարտացոլվի քաղաքացիների հոգիներում և կհանգեցնի անվտանգության ամրագոտիները չօգտագործելու արդյունքում ողբերգությունների թվի նվազեցմանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։