484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները 2010 թվականի կեսերին. փորձագետ
17:01
02 Դեկտեմբերի 2009

Թուրքական խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, սակայն ոչ շուտ, քան մինչև հաջորդ տարվա կեսը, կարծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

«Կարծում եմ՝այսպես թե այնպես, Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, սակայն միայն հաջորդ տարվա կեսերին»,- չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Մելիքյանը։

Խոսելով հայկական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման մասին՝ Մելիքյանը նշեց, որ, ելնելով Հայաստանի շահերից, «ճիշտ չէր լինի սկսել հարաբերությունների կառուցումը մաքուր էջից, ինչի համար Հայաստանն առաջին հերթին պետք է հրաժարվի Կարսի պայմանագրի ճանաչումից»։

Կարսի պայմանագիրը կնքվել է 1921թ. հոկտեմբերի 13-ին քեմալական Թուրքիայի և Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների կողմից։ Պայմանագրով հստակեցվում էր Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների սահմանը։

Պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները համաձայնում էին, որ Նախիջևանի մարզն առանձին ինքնավար հանրապետություն է դառնում Ադրբեջանի կազմում։ Կարսի պայմանագիրը հիմնականում կրկնում էր  1921թ. Մոսկվայի պայմանագրի դրույթները, որը ոտնահարում էր Հայաստանի կենսական շահերը։

Իր հերթին Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդարանական խմբակցության Գագիկ Մելիքյանը կարծում է, որ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները ոչ ավելի շուտ, քան 2010 թվականի գարնանը։

Միաժամանակ Մելիքյանը նշեց, որ Հայաստանը երբեք չի ճանաչել Կարսի պայմանագիրը և այդ պատճառով իմաստ չունի հրաժարվել պայմանագրից։

Խոսելով Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպման մասին՝ Մելիքյանը նշեց, որ այդ ժամանակ թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական որոշում կընդունի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։

«Կարծում եմ, որ Էրդողանը որոշ արդյունքներ պետք է ներկայացնի Օբամայի հետ հանդիպմանը»,- ասաց նա։ Հակառակ դեպքում, պատգամավորի կարծիքով, Թուրքիան ճնշման կենթարկվի ԱՄՆ-ի կողմից՝ խնդրի շուտափույթ լուծման նպատակով։

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և « Երկկողմ հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը պետք է հավանության արժանանան երկու երկրի խորհրդարանների կողմից, որից հետո նախատեսվում է հայ-թուրքական սահմանի բացումը:

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։